Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը թուլություն է անվանել Արթուր Ալեքսանյանի` արարողությանը մեդալ կրելուց հրաժարվելը
SportՀունահռոմեական ոճի հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանի` Տոկիոյի Օլիմպիական խաղերում պարգևատրվելուց հրաժարվելը թուլություն է. ռուս Մուսա Եվլոևը եզրափակչում ջախջախիչ հաղթանակ տարավ: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին, գրում է ՏԱՍՍ-ը:
Մինչեւ 97 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությանը Ալեքսանյանը հրաժարվել է կրել արծաթե մեդալը: Եզրափակչում հայ ըմբիշը պարտվեց Եվլոևին 1: 5 հաշվով: Մենամարտից հետո Ալեքսանյանը ՏԱՍՍ-ին ասաց, որ դժգոհ է եզրափակիչ գոտեմարտի մրցավարությունից` հավելելով, որ «հաղթելու համար հարկավոր է լինել Ռուսաստանի քաղաքացի»:
«Նման բաները թույլերին են հարիր, և թույլ են լինում նույնիսկ օլիմպիական չեմպիոնները: Նրանք, ովքեր տեսան մենամարտը, տեսան, որ Մուսան հաղթեց բացահայտ առավելությունով, նույնիսկ մի փոքր խղճաց նրան: Դե, այստեղ ուրիշ ի՞նչ կարող ես ասել» - ասել է Մամիաշվիլին:
Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) արծաթե մեդալ նվաճեց Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: