Պենտագոնի տարանցիկ կայարանի մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մի ոստիկան է զոհվել
МирՊենտագոնի տարանցիկ կայարանի մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մի ոստիկան է զոհվել, որից հետո շենքը ժամանակավորապես շրջափակվել է:
Associated Press-ը, հղում անելով իրավապահ մարմինների աշխատակիցներին, հայտնել է, որ ոստիկանը դանակի հարված է ստացել:
Պենտագոնը շրջափակվել էր երեքշաբթի առավոտյան՝ մետրոյի մոտակա կայարանում կրակոցների մասին լուրերից հետո:
Պենտագոնի ուժերի պաշտպանության գործակալությունը (PFPA) Twitter-ում հայտարարել է, որ պաշտպանության նախարարության շենքն շրջափակվել է Պենտագոնի տարանցիկ կենտրոնում չպարզված «միջադեպի» պատճառով:
Իրավիճակի մանրամասները մնում են անհայտ:
Պենտագոնը մտադիր է ճեպազրույց անցկացնել, որի ժամանակ ավելի մանրամասն տեղեկատվություն է սպասվում:
Երեքշաբթի կեսօրին PFPA-ն հայտարարել է շրջափակումը հանելու մասին: