Կառավարող խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը, որ Իշխան Սաղաթելյանը ընտրվի. Նազելի Բաղդասարյան
Политические«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կապահովի անհրաժեշտ ձայների քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի ԱԺ փոխնախագահ»։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Չուզենալով խոչընդոտել ԱԺ մարմինների ձևավորման բնականոն ընթացքը և ապահովելով օրենքով սահմանված հնարավորությունները կառավարող խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի»,-ասաց Նազելի Բաղդասարյանը։