Պարզվել է` ով է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալին ծեծի ենթարկողը
ОбществоՈստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմքունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ, պարզել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, 30-ամյա Արտակ Հակոբյանին օգոստոսի 2-ին ծեծի ենթարկած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ նա Երևանի բնակիչ, 20-ամյա Գեորգի Գալստյանն է:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գ. Գալստյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով, օգոստոսի 2-ին, թաղապետի տեղակալը դիմել էր ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ 09:00-ի սահմաններում, Բաշինջաղյան փողոցի թիվ 159 շենքի դիմաց ծեծի էր ենթարկվել: