Ուզում եք ասել մինչև 2014 թ-ը ՀՀ-ում դատական համակարգ չի՞ եղել, էտպես դուք ձեր գործընկերներին եք վիրավորում. Վարդանյանը՝ Վարդևանյանին
Video«Պարո’ն Վարդևանյան, անկեղծ ուզում եմ հասկանալ ինչ անառողջ ցանկություն ա՝ պարզել էտ մակագրման ինստիտուտը ինչ ա եղել, կարող ա էնտեղ ինչ-որ մեկը կար, որ հենց տենց պետք ա գնար, հիմա էտ համակարգը վերացել ա սաղ խառնվել ա իրար: Ուզում եք ասել մինչև 2014 թ-ը ՀՀ-ում ընդհանրապես դատական համակարգ չի՞ եղել, դուք էտպես ձեր գործընկերներին եք վիրավորում, որովհետև շատերը մասնակցել են էտ դատական համակարգի ձևավորմանը՝ ձեր հիմիկվա գործընկերներից, որոնք անմիջական մասնկացություն են ունեցել ՀՀ-ում 1998-ից նոր դատական համակարգի ձևավորման հարցում»: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, ԱԺ-ում ասաց պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Վարդևանյանին: