Կարծում եմ՝ ճիշտ կլիներ շարունակեիք զբաղվել բռնցքամարտով. Հրաչյա Հակոբյանը՝ Վահե Հակոբյանին
Video«Ձեր ելույթում ասացիք, որ որոշել էիք այլևս չզբաղվել քաղաքականությամբ: Կարծում եմ, չպետք է դրժեիք ձեր որոշումը և չպետք է վերադառնայիք քաղաքականություն, շատ լավ կլիներ, որ շարունակեիք զբաղվել բռնցքամարտով, բայց ունենք այն, ինչ ունենք»: Նիստի ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի նախագահի թեկնածու Վահե Հակոբյանին ասաց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Այն պաշտոնը, որին հավակնում եք, դա ընդդիմությանը տրված պաշտոն է, եթե ՔՊ-ն կողմ քվեարկի ձեր թեկնածությանը, ապա իմացեք, որ դուք ուղղակի ամենահարմար թեկնածուն էիք մեզ համար»,-ասաց Հակոբյանը։