Արամ Շատախցյանը ընդգրկվել է Forbes-ի՝ մինչև 30 տարեկան հաջողակ երիտասարդների ցուցակում
Societyալիֆոռնիայում բնակվող Արամ Շատախցյանը ընդգրկվել է Forbes-ի՝ մինչեւ 30 տարեկան երիտասարդների ցուցակում, որոնք հաջողությունների են հասել տարբեր ոլորտներում:
Շատախցյանը ձեռներեցության եւ տեխնոլոգիաների ոլորտի ամենահաջողակ երիտասարդներից է: 29-ամյա գործարարը CodeSignal հարթակի համահիմնադիրն է, որի նպատակն է տեխնիկական եւ տեխնոլոգիական տաղանդների որոնումը, զարգացումը եւ խթանումը:
Հարթակը, որը Շատախցյանը հիմնադրել է Տիգրան Սլոյանի հետ միասին, ներդրողներից 12.5 մլն դոլար է ներգրավել: