Ընդդիմության թիվ մեկ առաքելությունը ԱԺ-ում՝ օր առաջ այս իշխանության վախճանը մոտեցնելն է. Աշոտյան
Ընդդիմության թիվ մեկ առաքելությունը ԱԺ-ում՝ հանուն ազգային եւ պետական շահերի օր առաջ մոտեցնել ԱԺ-ի, հետեւաբար՝ այս իշխանության վախճանը։ Այսպիսի գրառմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Մնացած ամենինչը՝ հանուն այս ռազմավարական նպատակի տակտիկական լուծումների եւ քայլերի հաջորդականության հարց պետք է լինի։
Միշտ հիշենք սա»,- գրել է Աշոտյանը։