Արմավիրում ՀՀ ՊՆ ծառայողը Range Rover-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Чрезвычайный случайԱրմավիրի մարզում երեկ, օգոստոսի 11-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Հայկ Գեւորգյանը իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Թումանյան եւ Գորկու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիր քաղաքի բնակիչ 73-ամյա Խաչիկ Մխիթարյանին։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Հ․ Գեւորգյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։