ՔՊ-ն Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Արման Եղոյանին
Политические«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Եվրոպական ինտեգրման
հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
պատգամավոր Արման Եղոյանին: Արման Եղոյանի կենսագրությունը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա
Ղազարյանը:
Արման Եղոյանն իր ելույթում նշեց, որ հանձնաժողովի հիմնական գործառույթը Հայաստանի և Եվրոպական միության օրենսդրությունների կիրառման նկատմամբ վերահսկողությունն է:
«Ուզում եմ հիշեցնել անցած երկուսուկես տարում, հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում, Եվրոպական խորհրդարանում այս տարածաշրջանի նկատմամբ աճող ուշադրությունը: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին, պատերազմի ամենաթեժ օրերին Եվրոպական խորհրդարանում կազմակերպվեց քննարկում, որտեղ ճնշող մեծամասնությունը՝ և´ պատգամավորները, և´ խմբակցությունները դատապարտեցին թուրք-ադրբեջանական կոալիցիայի գործողությունները: Պատերազմի ավարտից հետո գնահատականներն էլ ավելի կոշտացան թե խորհրդարանական գործընկերության մակարդակում, թե առանձին խմբակցությունների հայտարարություններում»,- ասաց Եղոյանը: