Վորոնեժում ավտոբուս է պայթել. կա զոհ (տեսանյութ)
ВидеоՎորոնեժում պայթել է ПАЗ ուղևորատար ավտոբուս: Միջադեպի տեսագրությունը հրապարակել է «Воронеж №1» Telegram-յան ալիքը:
Նախնական տեղեկություններով ՝ միջադեպի պատճառ է դարձել գազի բալոնի պայթյունը: Նշվում է, որ միջադեպի հետեւանքով կան տուժածներ և զոհ: Ինչպես հայտնում է Baza-ն, վիրավորվել է 11 մարդ, մեկ ուղևոր էլ, որը պայթյունի ալիքի պատճառով կորցրել է ոտքը, մահացել է հիվանդանոցում:
Ավտոբուսի վարորդը ԱԻՆ-ին ասել է, որ ավտոբուսն աշխատում է դիզվառելիքով: