«Փոփոխական աշխարհի մեջ իմ անփոփոխ ու մնայուն». Մարիամ Ալեքսանյանի շնորհավորանքը եղբորը
ДосугՄարիամ Ալեքսանյանը սոցցանցային իր էջերում լուսանկար է հրապարակել եղբոր հետ և շնորհավորել վերջինիս տարեդարձը:
«Շնորհավոր ծնունդդ: Փոփոխական աշխարհի մեջ իմ անփոփոխ ու մնայուն»,- եղբորը շնորհավորելու համար հենց այս տողերն է ընտրել դերասանուհին:
Ինստագրամյան սթորի բաժնում ևս Մարիամը շնորհավորել է եղբորը’ հրապարակելով հին ու նոր նկարներ.
«Շնորհակալ եմ, որ դու ես իմ եղբայրը: Դու օժտված ես մարդկային բարձր արժեքներով, որոնց համար շնորհակալ եմ մեր ծնողներին: Շնորհակալ եմ քեզ պայքարիդ համար: Դու միշտ հպարտանում ես ինձնով, բայց պատկերացում անգամ չես կարող ունենալ, թե ինչ անսահման է իմ հպարտությունը: Սիրում եմ, գժվում եմ քո համար, իմ Աբուլ»: