Արմավիրի ջրից թունավորվել է նաև 10 տարեկան երեխա. նոր մանրամասներ
SocietyԵրեկ հիվանդանոցից դուրս է գրվել մեկ քաղաքացի, և այսօր թունավորման գանգատով դիմել է ևս մեկը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի բաժնի վարիչ Անահիտ Հովսեփյանը:
«Այս պահին հոսպիտալացված քաղաքացիների թիվը 7-ն է: Բոլորի մոտ դրական դինամիկա կա: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- ասաց բաժնի վարիչը:
Նա նաև հավելեց, որ թունավորվածների մեջ է նաև մոտ 10 տարեկան երեխա, որի մոտ այսօր դրական փոփոխություն կա. «Այն քաղաքացին, որը այսօր դիմել է մեզ այդ երեխայի մայրն է»,- ընդգծեց Անահիտ Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 23:30-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիա ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արմավիրի մարզի Խանջյան համայնքի 10 բնակիչ եւ հայտարարել, որ թունավորվել են խմելու ջրից: