Ռուս խաղաղապահները մոտ 40 լիտր արյուն են հանձնել Արցախում հիվանդների համար (լուսանկարներ)
PhotosՌուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մոտ 40 լիտր արյուն են հանձնել այն քաղաքացիների համար, ովքեր բուժվում են հիվանդանոցներում և ապրում են Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում՝ սահմանազատման գծին մոտ, հայտնում է ՌԴ ՊՆ֊ն:
Զինծառայողների կողմից արյան նվիրատվությունը տեղի է ունեցել կամավոր հիմունքներով՝ ի պատասխան տեղական իշխանությունների՝ Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի մարդասիրական արձագանքման կենտրոնին ուղղված օգնությանը:
Մոտ 100 ռուս զինծառայողներ արձագանքել են կոչին և կամավոր արյուն հանձնել: Արյան նմուշառումն իրականացվել է խաղաղապահ կոնտինգենտի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման մասնագետների կողմից՝ Ստեփանակերտ քաղաքի արյան փոխներարկման բաժնում։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Մաքսիմ Պուգաչովը հայտնել է, որ մինչ ընթացակարգի սկսվելը յուրաքանչյուր զինծառայողի համար չափվել է արյան ճնշումը, անցկացվել է բողոքների հետազոտություն և լրացվել են անհրաժեշտ հարցաթերթիկները: Արյան դոնոր զինվորականներին կտրամադրվի լրացուցիչ հանգստյան օր։