Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs 

Պետականը սեփականից զատելու ժամանակը

Armenia
reportiori.ge-ն գրում է․
 
Հայաստանում գործող մտավոր սեփականության պաշտպանության ֆեդերացիայի շնորհիվ, վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունների բարելավման ուղղությամբ որոշակի աշխատանքներ են իրականացվել։ Ապացույցներ՝ որքան ուզեք։ Աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված, իր տեսակի մեջ եզակի «Հայ-վրացական բարեկամության ֆեդերացիան»՝ գործունեության մեկնարկի կապակցությամբ արժանացել է Ամենայն վրաց կաթողիկոս Իլյա 3-ի օրհնությանը: Ներկա պահին կազմակերպությունը մասնակցում է նաև Հայաստան-Վրաստան սահմանի բացման և Աբխազիայից Հայաստան ձգվող երթուղու գործարկման ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքներին։ Միջմշակութային գործակցության շրջանակներում նույնպես կազմակերպության անդամները մեծածավալ աշխատանք են իրականացնում: Ֆեդերացիայի նախաձեռնությամբ և հայ, վրաց և ռուս մեծահամբավ արտիստների մասնակցությամբ գալիք տարի Գառնու տաճարի տարածքում բեմադրվելու է Իբերիայի թագավոր Ռադամիստի և հայ արքա Տրդատի փոխհարաբերություններին առնչվող Հենդելի «Ռադամիստո» օպերան։ Միջազգային այդ նախագծից զատ, մշակման փուլում են բազմաթիվ այլ նախաձեռնություններ ևս։ Վերոնշյալ բոլոր ձեռնարկները միտված են նպաստելու հարևան ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Այլ է իրավիճակը, սակայն, արտաքին քաղաքականության ու միջազգային համագործակցության ասպարեզում։ Եղբայրական պետությունները անդամակցելով աշխարհաքաղաքական տարբեր բևեռների (ՆԱՏՕ և ՀԱՊԿ), գրեթե միշտ միջազգային հարթակներում քվեարկում են միմյանց դեմ։ Դրկից երկրներում լիահույս են, որ կգա նաև այդ կնճիռը հարթելու ժամանակը:
 
Ի դեպ, միջազգային համագործակցության մասին: «expert.ru» պարբերականի տեղեկացմամբ, օրերս Մոսկվայում կայացած Եվրասիական արտոնագրային կազմակերպության վարչական խորհրդի նախագահի ընտրություններում հաղթել է ՌԴ ներկայացուցիչ, «Ռոսպատենտի» տնօրենի պաշտոնակատար Գրիգորի Իվլիևը, որի օգտին քվեարկել են կազմակերպության անդամ 8 երկրներից 5-ը ՝ Ղրղզստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը և Տաջիկստանը: Ուշագրավն այն է, որ այս ոլորտում Հայաստանի Հանրապետությանը մշտապես աջակցած Ղազախստանի ներկայացուցչի փոխարեն՝ Ադրբեջանի ներկայացուցչի հետ միասին՝ Հայաստանի պատվիրակը քվեարկել է Ռուսաստանի թեկնածուի օգտին։ Այնուամենայնիվ, հետաքրքիր է, թե ինչո՞ւ է Հայաստանն իր հանդեպ մշտապես բարեհաճ վերաբերմունք դրսևորած ղազախ թեկնածուին «զոհաբերել» հանուն Ռուսաստանի թեկնածուի, ավելին՝ Ադրբեջանի ներկայացուցչի հետ հայտնվել «բարիկադի» նույն կողմում: Տարակուսանքի ու բազում հարցերի տեղիք տված ընտրությունների անտես հատվածին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում: Այս պահին բավարարվենք միայն ընդամենը մեկ դիտարկմամբ: «Չար լեզուներն» ասում են, որ ամենևին էլ եզան տակ հորթ փնտրել պետք չէ, որ այստեղ վճռորոշ դերակատարություն է ունեցել ոչ այնքան պետական մտածողությունը, որքան՝ անձնական հետաքրքրությունը ։ Ըստ հավաստի լուրերի, Հայաստանի « Մտավոր սեփականության ազգային գործակալության» նախկին ղեկավար Արմեն Ազիզյանն աշխատանքից ազատվելուց հետո տեղափոխվել է Մոսկվա: Հեռանալուց առաջ, նրան այնուամենայնիվ հաջողվել է գործակալության պետ նշանակել իր մտերմուհուն՝ Քրիստինե Համբարյանին: «Թարգմանաբար» սա նշանակում է, որ Ազիզյանը սկսել է Մոսկվայից «հեռակառավարման վահանակով» ղեկավարել այդ կարևորագույն կազմակերպության գործունեությունը։ Ենթադրվում է, որ հօգուտ Ռուսաստանի թեկնածուի քվեարկության «կնքահայրն» էլ է նա: Մինչդեռ ադրբեջանցիները ղազախ ներկայացուցչին մերժել են հայանպաստ գործունեության պատճառով (նախ Ղազախստանի ներկայացուցչի ղեկավարման ընթացքում նրա տեղակալներից մեկը եղել է նույն ինքը՝ Արմեն Ազիզյանը(ինչը չի «բխել» ադրբեջանցիների սրտից), ապա նաև վերջիններիս անասելի զայրացրել է հայտնի լուսանկարում՝ Ղարաբաղի և Հայաստանի միացյալ քարտեզի ֆոնին Ղազախստանի ներկայացուցչի «հայտնությունը»)։
 
Ստվերային «դոնի» կերպարին յուրօրինակ «հմայք» է հաղորդում ռետրոսպեկտիվ մեկ այլ պատմություն ևս: 1999 թվականի տվյալներով՝ Հայաստանում արտոնագրային ոլորտի զարգացման համար երկրի բյուջեից հատկացվել է 174 միլիոն 176 հազար դրամ գումար, այսինքն՝ 30 միլիոն դրամով ավել, քան ներկայումս է։ ՀՀ կառավարությանը կից Արտոնագրային վարչության պետի պաշտոնը ստանձնելու ժամանակամիջոցում՝ այդ կազմակերպությունն ունեցել է 1,5 միլիոն դոլարի հասնող արտաբյուջե, որը զրոյացվել է 6 ամսվա ընթացքում:
 
Թող համապատասխան մարմինները պարզեն, թե որտեղ է այդ 1,5 միլիոնը։ Իսկ որ ամենազավեշտալին է, ամիսներ անց արդեն կազմակերպությունը անգամ հեռախոսավարձի վճարման գումար չի ունեցել։Ինչպես ասում են՝ սա լրագրողական հետաքննությանն արժանի նյութ է…
 
Իսկ այժմ շատերին հետաքրքրող այն հարցի մասին, թե ինչո՞ւ Վրաստանը չի համագործակցում մտավոր սեփականության ոլորտում գործող հայկական կազմակերպությունների, տվյալ պարագայում՝ «Մտավոր սեփականության ազգային գործակալության» և «Հայ Հեղինակ» ՀԿ-ի հետ։ Պատասխանը հայտնի է, որովհետև այդ կազմակերպությունները վերածվել են անհատների կարիքները սպասարկող կոռուպցիոն կառույցների, յուրօրինակ փակ համակարգերի, որոնցում բացակայում է պետական մոտեցումն ու համակարգված աշխատանքը, ավելին՝ պետությունն այս հարցում դրսևորում է կասկածի տեղիք տվող քար անտարբերություն։ Վրաստանի ընդդիմությունը, շահագրգռված լինելով հայ-վրացական հարաբերությունների բարելավման հարցում, պատրաստվում է հարցին հաղորդել միջազգային հնչեղություն՝ ընդհուպ «նոն գրատա» հայտարարել ու այլ պատժամիջոցներ կիրառել բոլոր այն անհատների դեմ, որոնք կշարունակեն խոչընդոտել աշխատանքների բնականոն ու թափանցիկ ընթացքին։ Հետաքրքիր է, վերջին երեք տարիներին կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված անձանցից արդյոք որևէ մեկի հանդեպ Հայաստանում որոշակի քայլեր ձեռնարկվե՞լ են, վերջիններիս հանդեպ,ինչպես ասենք՝ Մագնիտսկու կամ Նավալնու դեպքում պատժամիջոցներ կիրառվե՞լ են, նրանց կանայք ու երեխաները զրկվել են, ասենք արտերկրում կրթություն ստանալու ու աշխարհիկ բարիքներից օգտվելու հնարավորությունից: Այսօր Հայաստանի, Վրաստանի, Եվրոպայի իրավապաշտպաններն ու մտավորականները հետաքրքրված են նման մարդկանց պատժելու, նրանց ախորժակը չափավորելու հարցով, հակառակ դեպքում հին կոռուպցիոն համակարգի «ընդգրկուն պատկերասրահը» կհամալրվի նորանոր դեմքերով։ Ինչպես դիպուկ նշել է «Հայաստանի Հանրապետության Մտավոր Սեփականության ֆեդերացիայի» նախագահ Գագիկ Մանասյանը, այժմ հները «քսերոքս» են արվում նորերով․ դերերը մնում են նույնը, դերակատարներն են բազմապատկվում։
 
Մեր ձեռքի տակ առկա ցուցակում ընդգրկված են անուններ, որոնք այս պահին չենք հրապարակի, կասենք միայն, որ «Արմեն Ազիզյանները» և նրա նման բարձրաստիճան պաշտոնյաներն ու կոռուպցիոն սխեմաներից օգտվող շատուշատ քաղաքական դեմքեր՝ այլևս չեն կարողանա փախչել և մութ ու զարտուղի ճանապարհներով «վաստակած» իրենց ունեցվածքը «սքողել» արտերկրի բանկերում։ Վերջում խորհուրդ կտանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դիմել ԱՄՆ նախագահին, որ ԱՄՆ-ում ապաստանած հայ մեծահարուստներին դատեն այդ երկրի օրենքներով։Հայաստանում գործող մտավոր սեփականության պաշտպանության ֆեդերացիայի շնորհիվ, վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունների բարելավման ուղղությամբ որոշակի աշխատանքներ են իրականացվել ։ Ապացույցներ՝ որքան ուզեք։ Աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված, իր տեսակի մեջ եզակի «Հայ-վրացական բարեկամության ֆեդերացիան»՝ գործունեության մեկնարկի կապակցությամբ արժանացել է Ամենայն վրաց կաթողիկոս Իլյա 3-ի օրհնությանը: Ներկա պահին կազմակերպությունը մասնակցում է նաև Հայաստան-Վրաստան սահմանի բացման և Աբխազիայից Հայաստան ձգվող երթուղու գործարկման ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքներին։ Միջմշակութային գործակցության շրջանակներում նույնպես կազմակերպության անդամները մեծածավալ աշխատանք են իրականացնում: Ֆեդերացիայի նախաձեռնությամբ և հայ, վրաց և ռուս մեծահամբավ արտիստների մասնակցությամբ գալիք տարի Գառնու տաճարի տարածքում բեմադրվելու է Իբերիայի թագավոր Ռադամիստի և հայ արքա Տրդատի փոխհարաբերություններին առնչվող Հենդելի «Ռադամիստո» օպերան։ Միջազգային այդ նախագծից զատ, մշակման փուլում են բազմաթիվ այլ նախաձեռնություններ ևս։ Վերոնշյալ բոլոր ձեռնարկները միտված են նպաստելու հարևան ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Այլ է իրավիճակը, սակայն, արտաքին քաղաքականության ու միջազգային համագործակցության ասպարեզում։ Եղբայրական պետությունները անդամակցելով աշխարհաքաղաքական տարբեր բևեռների (ՆԱՏՕ և ՀԱՊԿ), գրեթե միշտ միջազգային հարթակներում քվեարկում են միմյանց դեմ։ Դրկից երկրներում լիահույս են, որ կգա նաև այդ կնճիռը հարթելու ժամանակը:
 
Ի դեպ, միջազգային համագործակցության մասին: «expert.ru» պարբերականի տեղեկացմամբ, օրերս Մոսկվայում կայացած Եվրասիական արտոնագրային կազմակերպության վարչական խորհրդի նախագահի ընտրություններում հաղթել է ՌԴ ներկայացուցիչ, «Ռոսպատենտի» տնօրենի պաշտոնակատար Գրիգորի Իվլիևը, որի օգտին քվեարկել են կազմակերպության անդամ 8 երկրներից 5-ը ՝ Ղրղզստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը և Տաջիկստանը: Ուշագրավն այն է, որ այս ոլորտում Հայաստանի Հանրապետությանը մշտապես աջակցած Ղազախստանի ներկայացուցչի փոխարեն՝ Ադրբեջանի ներկայացուցչի հետ միասին՝ Հայաստանի պատվիրակը քվեարկել է Ռուսաստանի թեկնածուի օգտին։ Այնուամենայնիվ, հետաքրքիր է, թե ինչո՞ւ է Հայաստանն իր հանդեպ մշտապես բարեհաճ վերաբերմունք դրսևորած ղազախ թեկնածուին «զոհաբերել» հանուն Ռուսաստանի թեկնածուի, ավելին՝ Ադրբեջանի ներկայացուցչի հետ հայտնվել «բարիկադի» նույն կողմում: Տարակուսանքի ու բազում հարցերի տեղիք տված ընտրությունների անտես հատվածին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում: Այս պահին բավարարվենք միայն ընդամենը մեկ դիտարկմամբ: «Չար լեզուներն» ասում են, որ ամենևին էլ եզան տակ հորթ փնտրել պետք չէ, որ այստեղ վճռորոշ դերակատարություն է ունեցել ոչ այնքան պետական մտածողությունը, որքան՝ անձնական հետաքրքրությունը ։ Ըստ հավաստի լուրերի, Հայաստանի « Մտավոր սեփականության ազգային գործակալության» նախկին ղեկավար Արմեն Ազիզյանն աշխատանքից ազատվելուց հետո տեղափոխվել է Մոսկվա: Հեռանալուց առաջ, նրան այնուամենայնիվ հաջողվել է գործակալության պետ նշանակել իր մտերմուհուն՝ Քրիստինե Համբարյանին: «Թարգմանաբար» սա նշանակում է, որ Ազիզյանը սկսել է Մոսկվայից «հեռակառավարման վահանակով» ղեկավարել այդ կարևորագույն կազմակերպության գործունեությունը։ Ենթադրվում է, որ հօգուտ Ռուսաստանի թեկնածուի քվեարկության «կնքահայրն» էլ է նա: Մինչդեռ ադրբեջանցիները ղազախ ներկայացուցչին մերժել են հայանպաստ գործունեության պատճառով (նախ Ղազախստանի ներկայացուցչի ղեկավարման ընթացքում նրա տեղակալներից մեկը եղել է նույն ինքը՝ Արմեն Ազիզյանը(ինչը չի «բխել» ադրբեջանցիների սրտից), ապա նաև վերջիններիս անասելի զայրացրել է հայտնի լուսանկարում՝ Ղարաբաղի և Հայաստանի միացյալ քարտեզի ֆոնին Ղազախստանի ներկայացուցչի «հայտնությունը»)։
 
Ստվերային «դոնի» կերպարին յուրօրինակ «հմայք» է հաղորդում ռետրոսպեկտիվ մեկ այլ պատմություն ևս: 1999 թվականի տվյալներով՝ Հայաստանում արտոնագրային ոլորտի զարգացման համար երկրի բյուջեից հատկացվել է 174 միլիոն 176 հազար դրամ գումար, այսինքն՝ 30 միլիոն դրամով ավել, քան ներկայումս է։ ՀՀ կառավարությանը կից Արտոնագրային վարչության պետի պաշտոնը ստանձնելու ժամանակամիջոցում՝ այդ կազմակերպությունն ունեցել է 1,5 միլիոն դոլարի հասնող արտաբյուջե, որը զրոյացվել է 6 ամսվա ընթացքում:
 
Թող համապատասխան մարմինները պարզեն, թե որտեղ է այդ 1,5 միլիոնը։ Իսկ որ ամենազավեշտալին է, ամիսներ անց արդեն կազմակերպությունը անգամ հեռախոսավարձի վճարման գումար չի ունեցել։Ինչպես ասում են՝ սա լրագրողական հետաքննությանն արժանի նյութ է…
 
Իսկ այժմ շատերին հետաքրքրող այն հարցի մասին, թե ինչո՞ւ Վրաստանը չի համագործակցում մտավոր սեփականության ոլորտում գործող հայկական կազմակերպությունների, տվյալ պարագայում՝ «Մտավոր սեփականության ազգային գործակալության» և «Հայ Հեղինակ» ՀԿ-ի հետ։ Պատասխանը հայտնի է, որովհետև այդ կազմակերպությունները վերածվել են անհատների կարիքները սպասարկող կոռուպցիոն կառույցների, յուրօրինակ փակ համակարգերի, որոնցում բացակայում է պետական մոտեցումն ու համակարգված աշխատանքը, ավելին՝ պետությունն այս հարցում դրսևորում է կասկածի տեղիք տվող քար անտարբերություն։ Վրաստանի ընդդիմությունը, շահագրգռված լինելով հայ-վրացական հարաբերությունների բարելավման հարցում, պատրաստվում է հարցին հաղորդել միջազգային հնչեղություն՝ ընդհուպ «նոն գրատա» հայտարարել ու այլ պատժամիջոցներ կիրառել բոլոր այն անհատների դեմ, որոնք կշարունակեն խոչընդոտել աշխատանքների բնականոն ու թափանցիկ ընթացքին։ Հետաքրքիր է, վերջին երեք տարիներին կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված անձանցից արդյոք որևէ մեկի հանդեպ Հայաստանում որոշակի քայլեր ձեռնարկվե՞լ են, վերջիններիս հանդեպ,ինչպես ասենք՝ Մագնիտսկու կամ Նավալնու դեպքում պատժամիջոցներ կիրառվե՞լ են, նրանց կանայք ու երեխաները զրկվել են, ասենք արտերկրում կրթություն ստանալու ու աշխարհիկ բարիքներից օգտվելու հնարավորությունից: Այսօր Հայաստանի, Վրաստանի, Եվրոպայի իրավապաշտպաններն ու մտավորականները հետաքրքրված են նման մարդկանց պատժելու, նրանց ախորժակը չափավորելու հարցով, հակառակ դեպքում հին կոռուպցիոն համակարգի «ընդգրկուն պատկերասրահը» կհամալրվի նորանոր դեմքերով։ Ինչպես դիպուկ նշել է «Հայաստանի Հանրապետության Մտավոր Սեփականության ֆեդերացիայի» նախագահ Գագիկ Մանասյանը, այժմ հները «քսերոքս» են արվում նորերով․ դերերը մնում են նույնը, դերակատարներն են բազմապատկվում։
 
Մեր ձեռքի տակ առկա ցուցակում ընդգրկված են անուններ, որոնք այս պահին չենք հրապարակի, կասենք միայն, որ «Արմեն Ազիզյանները» և նրա նման բարձրաստիճան պաշտոնյաներն ու կոռուպցիոն սխեմաներից օգտվող շատուշատ քաղաքական դեմքեր՝ այլևս չեն կարողանա փախչել և մութ ու զարտուղի ճանապարհներով «վաստակած» իրենց ունեցվածքը «սքողել» արտերկրի բանկերում։ Վերջում խորհուրդ կտանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դիմել ԱՄՆ նախագահին, որ ԱՄՆ-ում ապաստանած հայ մեծահարուստներին դատեն այդ երկրի օրենքներով։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ministers of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda
Most Popular