Խոշոր հրդեհ` կաշվի գործարանում
Emergency CaseԵրեւանի Կաշեգործների փողոցի նախկին կաշվի գործարանում այսօր՝ օգոստոսի 13–ին, բռնկված հրդեհը մեկուսացվել է։ ԱԻՆ–ից տեղեկացանք, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի եւ Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը եւ Բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի օպերատիվ խումբը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կաշվի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, 3 ժամից ավելի է՝ հրշեջները պայքարում են կրակի դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում: