Արկերի պայթյուններին Մարտունիում այսօր շինարարական աղմուկն է փոխարինել (տեսանյութ)
VideoԱրկերի պայթյուններին Մարտունիում այսօր շինարարական աղմուկն է փոխարինել: Պատերազմի օրերին բառիս բուն իմաստով մարտադաշտ դարձած քաղաքն այսօր մի մեծ շինհրապարակի է վերածվել: Ասում են՝ դա էլ պատերազմ է, պատերազմ ավերակների, թշնամու թողած հետքերի ու նրա ամենօրյա սպառնալիքների դեմ: Մարտունիում հաստատակամ են՝ հաղթելու են ապրելով ու կառուցելով: