Բայդենը պատմել է, թե ինչպես է որոշում կայացրել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ավելի վաղ պարզապես հարմար պահ չի եղել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման համար:
«Ոչ 15 տարի առաջ, և ոչ էլ հիմա Աֆղանստանից հեռանալու համար լավ ժամանակ չէր», - ասել է Բայդենը ABC-ին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ որոշում կայացնելիս՝ հարցն այն էր, թե պե՞տք է արդյոք նորից ու նորից ամերիկացի իրենց որդիներին ու դուստրերին ուղարկել Աֆղանստանի հանրապետություն: Ըստ Բայդենի՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու իր որոշումը, ամեն դեպքում, քննադատության կենթարկվեր «նույն մարդկանց» կողմից, նույնիսկ եթե «Թալիբները» հանձնվեին:
Ավելի վաղ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ լքել է երկիրը «կոտորածը կանխելու համար»:
Երկուշաբթի երեկոյան Թալիբանի քաղաքական գրասենյակի խոսնակ Մոհամմադ Նաիմը հայտարարեց, որ պատերազմն Աֆղանստանում ավարտված է: