London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

«Տելեգրամ»-ով թմրանյութ վաճառող խումբը բացահայտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում

Right

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են կազմակերպված խմբի անդամների ինքնությունը, թմրամիջոցների իրացման մեխանիզմը:

Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչի առաջարկով և կազմակերպմամբ, իրացնելու նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու, պահելու և իրացնելու դիտավորությամբ, ստեղծվել է կազմակերպված կայուն խումբ, որի անդամները մանրակրկիտ պլանավորել և հստակ դերաբաշխել են յուրաքանչյուրի գործողությունները:

Քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրականացվել է «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով:

Մասնավորապես, ըստ դերաբաշխման, խմբի անդամները «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում իրացնելու նպատակով գրանցված անհայտ օգտատերերից ձեռք են բերել թմրամիջոցներ, նախապես փաթեթավորել և տեղադրել են Երևան քաղաքում և ՀՀ մարզերում, որից հետո տվյալ տարածքի լուսանկարը և կոորդինատներն ուղարկել են հիշյալ օգտատերերին՝ յուրաքանչյուր լուսանկարի համար ստանալով 1000-2000 ՀՀ դրամ գումար:

Այնուհետև, նույն «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով, անհայտ օգտատերերից ստացել են թմրամիջոց ձեռք բերելու առաջարկ, իսկ «Իդրամ» և «Ադջարաբետ» էլեկտրոնային վճարահաշվարկային հավելվածների՝ իրենց օգտահաշիվներին կատարված տարբեր չափերի գումարի փոխանցման կտրոնի լուսանկարները ստանալուց հետո, այն բջջային հեռախոսի տարբեր հավելվածների միջոցով ուղարկել են խմբի այն անդամին, ով ստուգել է խմբի անդամների՝ թմրամիջոցներ ապօրինի իրացնելու նպատակով բացված հաշվեհամարները և համոզվելով, որ կտրոնում նշված գումարը փոխանցվել է, այդ մասին հայտնել է հանցակիցներին, որից հետո նրանք նախապես տեղադրված թմրամիջոցի լուսանկարը և կոորդինատներն ուղարկել են թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու համար առաջարկություն կատարած օգտատիրոջը, իսկ ստացված եկամուտները բաշխել են խմբի անդամների միջև:

Շարունակելով իր հանցավոր գործունեությունը և ընդլայնելով խմբի կազմը, մշտապես թմրամիջոցների մեծաքանակ կայուն մատակարարում ապահովվելու համար հանցավոր խումբը կազմավորած անձը խմբի մեջ ներգրավել է երկու անձի ևս, որոնցից պարաբերաբար իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել տարբեր չափերի «մարիխուանա» և «կանեփ» տեսակի թմրամիջոցներ, որոնք նույն ճանապարհով ապօրինի իրացրել են, իսկ ստացված եկամուտը բաշխել  են խմբի անդամների միջև:

Քննության տվյալներով՝ կազմակերպված խմբի անդամները իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 3616,98 գրամ քաշով «մարիխուանա» և խոշոր չափերի 7315 գրամ քաշով «կանեփ» տեսակի թմրամիջոցներ:

2021թ. փետրվարի 11-ին կազմակերպված խմբի անդամների անձնական բնակության վայրում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է մոտ 11կգ թմրամիջոց, ինչի հետևանքով չեն կարողացել իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել, քանի որ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և բերման են ենթարկվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կազմակերպված խմբի յոթ անդամներին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Մեղադրյալներից վեցի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Յոթ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ընդգրկված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու, ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular