Սերժ Սարգսյանի դիմանկարն իմ աշխատասենյակում կախած չէր, կախած է Փաշինյանի դիմանկարը․ Խաչատրյան
ПолитическиеԻմ աշխատասենյակում կախած է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլեւ իմ ընկերների լուսանկարներն ու դիմանկարները, սրբապատկերներ եւ այլն: Այս մասին օգոստոսի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը նախկինում զբաղեցնում էր ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը:
Նա բացատրեց, որ կան նաեւ ոստիկանության պետի հետ լուսանկարներ, սակայն ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի լուսանկարը կամ դիմանկարը չկա նրա աշխատասենյակում:
Խաչատրյանը նշեց, որ իրեն ոչ ոք ցուցումներ չի տվել, թե ինչ պետք է անի իր աշխատասենյակում:
«Երբ ես ճանապարհային ոստիկանության պետի տեղակալն էի, Սերժ Սարգսյանի դիմանկարը, ինչպես եւ ոստիկանության պետի դիմանկարը, իմ աշխատասենյակում կախված չէր: Իմ համոզմամբ, Սերժ Սարգսյանի դիմանկարը չպետք է կախված լիներ իմ աշխատասենյակում»,- ասաց Խաչատրյանը:
Հարցին, թե ինչու էր այդ դեպքում նա աշխատում Սերժ Սարգսյանի օրոք, նա պատասխանեց. «Լավ եմ արել, որ աշխատել եմ: Իսկ ես կարող եմ ասել, որ իմ ժամանակ Սերժ Սարգսյանը նախագահ էր: Հետո՞ ինչ»: