Կացնով հարձակվել են «Գյումրին Կռնա՛» նախաձեռնության անդամ Արմեն Ներսիսյանի վրա (տեսանյութ)
ОбществоԵրկուշաբթի օրը՝ ժամը 18․30-ի սահմաններում՝ ՀՀ Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց արտառոց պատմություն է տեղի ունեցել:
Մի երիտասարդ, մեքենայից իջնելով, կացնահարել է «Ազգային արժեք» ակումբի անդամ, «Գյումրին կռնա» նախաձեռնության անդամ Արմեն Ներսիսյանին։
Նշենք, որ «Գյումրին կռնա» նախաձեռնությունը մասնակցելու է Գյումրու ՏԻՄ ընտրություններին։
Պարզվում է՝ երիտասարդն այլ քաղաքական հայացքներ ունի և այս նախաձեռնության անդամների գաղափարները չի կիսում և որոշել է նրանց դեմ պայքարել նրանց տեսանյութերի տակ վիրավորական արտահայտություններ գրելով ու նաև կացնահարելով։
Այսօր «Ազգային արժեք» ակումբի անդամները «Գյումրու երկխոսության մեդիա կենտրոն»-ում ասուլիս էին հրավիրել՝ մանրամասնելով, թե ինչպես է սկսվել մահափորձ կատարելու պատմությունը։