«Ես միշտ ձեզանից մեկը կլինեմ. դուք այժմ իմ պատմության մի մասն եք, քանի որ ես զգում եմ, որ ձերն եմ». Ռոնալդոն հեռանում է «Յուվենտուսի»-ից
VideoԿրիստիանո Ռոնալդոն հեռանում է իտալական ֆուտբոլային ակումբ՝ «Յուվենտուսի»-ից:
Ռոնալդոն իր ինստագրամյան էջում հոլովակ է հրապարակել, որին կից գրել է.
«Այսօր ես հեռանում եմ մի զարմանահրաշ ակումբից, որն ամենամեծն է Իտալիայում և, անկասկած, ամենամեծն է ամբողջ Եվրոպայում: Ես սիրտս ու հոգիս տվեցի «Յուվենտուսի» համար և միշտ սիրելու եմ Թուրին քաղաքը մինչև իմ վերջին օրերը:
«Tiffosi bianconeri»-ն միշտ հարգում էր ինձ, և ես փորձում էի շնորհակալություն հայտնել այդ հարգանքին ՝ պայքարելով նրանց համար ամեն խաղում, ամեն մրցաշրջանում, ամեն մրցումներում: Ի վերջո, մենք բոլորս կարող ենք հետ նայել և գիտակցել, որ մենք հասել ենք մեծ ձեռքբերումների, ոչ թե այն ամենին, ինչ ցանկանում էինք, բայց, այնուամենայնիվ, միասին գրել ենք բավականին գեղեցիկ պատմություն:
Իտալիա, Յուվե, Թուրին, tiffosi bianconeri, դու միշտ կլինես իմ սրտում»: