Պոչետինոն մեկնաբանել է Մեսսիի նորամուտը «ՊՍԺ»-ում
Sport«Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է «ՊՍԺ»֊ի նորեկ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի նորամուտը:
«Սա մեզ համար կարևոր հաղթանակ է: Ոչ բոլոր խաղացողներն են գտնվում ֆիզիկական պատրաստվածության նույն մակարդակում: Մեսսին լավն էր, գնդակի առաջին հպումից նա հանգստություն հաղորդեց թիմին: Հանդիսատեսը ողջունում էր նրան, և ոչ միայն մեր երկրպագուները», - ասել է Պոչետինոն, մեջբերում է AFP- ն: