Իսրայելը Պաղեստինին ավելի քան 150 միլիոն դոլար կհատկացնի
МирԻսրայելը Պաղեստինին ավելի քան 150 միլիոն դոլար կհատկացնի բազմաթիվ տարիների ընթացքում բարձր մակարդակում առաջին հանդիպման ժամանակ, հաղորդում է Reuters-ը:
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը կհանդիպի Պաղեստինի նախագահ Մախմուդ Աբասի հետ: Իսրայելի վարչապետ Նավթալի Բենեթի մտերիմ աղբյուրը հայտնել է, որ վարչապետը հաստատել է Գանցի եւ Աբասի հանդիպումն ու համարում է այն «առօրեական» գործ: «Պաղեստինցիների հետ դիվանագիտական գործընթաց չկա եւ չի լինի»:
Պաղեստինի պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն ալ Շեյխը հայտարարել է, որ Գանցի հետ բանակցություններն անդրադարձել են իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների բոլոր ասպեկտներին:
Գանցի ներկայացուցիչը հայտարարել է, որ 155 միլիոն դոլարի չափով փոխառությունը կօգնի իրականացնել Պաղեստինի կենսական կարեւոր գործառույթները եւ կմարվի 2022 թվականին ապագա հարկային ստացումներից, որոնք հավաքում են Իսրայելցիները:
Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ Բայդենն ուրբաթ Բենեթի հետ բանակցությունների ժամանակ հաստատել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծելու գործում աջակցությունը երկու պետություն ստեղծելու հիման վրա եւ ընդգծել պաղեստինցիների կյանքը բարելավելու ուղղությամբ քայլերի կարեւորությունը: