Թող մի ուսուցիչ կամ մի տնօրեն բախտը փորձի պահանջի իմ երեխային դիմակ կրել. Անի Խաչատրյան
БлогосфераԵրևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի գրառումը․ «Տեսաք չէ՞ դպրոցների բակերում ինչ էր կատարվում այսօր....
Հետո չասեք` սենց չի, նենց ա...
Դե թող մի ուսուցիչ կամ մի տնօրեն բախտը փորձի պահանջի իմ երեխային դիմակ կրել (իդեպ` ես առաջիններից եմ, ով փողոցներում դիմակ կրել էր խնդրում մարդկանց, բայց ոչ галочка դնելու համար), ու թող մի պատկան մարմնի ներկայացուցիչ փորձի դրա համար մեղադրի ուսուցչին կամ տնօրենին....որ 30-40 երեխա տանում հավաքում եք 10քմ սենյակում, դրա հետևանքները քաղելու եք 20-30 օր հետո, ու դիմակն այս պայմաններում ՁԵՎ է, галочка….
Թե բա հակահամաճարակային միջոցառումներ են իրականացվում...
Պատասխանատուները հստակ են
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն»։