Լոռու մարզի Աքորի բնակավայրում մեկնարկեց գերությունից վերադարձած Ա.Գ.-ի առանձնատան շինարարությունը
BlogosphereՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լոռու մարզի Աքորի բնակավայրում մեկնարկեց գերությունից վերադարձած Ա.Գ.-ի առանձնատան շինարարությունը։
Տեղեկացրել էի, որ Համբուրգի հայ համայնքի ղեկավար Սերժ Անգելյանը չէր մերժել խնդրանքս և համաձայնել Ա.Գ.-ի, մայրիկի` տիկին Անիչկայի և փոքրիկ Անգելինայի համար մետաղական քայքայված տնակի փոխարեն ընդարձակ, գեղեցիկ առանձնատուն կառուցել։
Ծանոթանալով նախագծին` վստահ կարող եմ արձանագրել, որ առանձնատունը ամրաշինական, տեխնոլոգիական հագեցվածության առումով ինքնատիպ է լինելու ամբողջ մարզում»: