ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին
МирԵվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին: Ինչպես տեղեկացնում է Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իյա Մալկինան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Գազի ընդհանուր շուկայի շրջանակում հնարավոր կլինի գնել այդ վառելիքը բորսայում: Դրա համար կընդունվի գազի բորսայական առեւտրի կարգ, որն արդեն մշակվում է մասնակից երկրների կառավարությունների եւ ազգային բորսաների հետ համատեղ»,- ասել է Իյա Մալկինան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՏՄ երկրները ձեռնամուխ են եղել գազի, նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորմանը: