Եղել են դեպքեր, երբ մտել են տներ և գերեվարել քաղաքացիների, խոշտանգել նրանց. ՄԻՊ
SocietyԱյսօր՝ սեպտեմբերի 8-ին, ասուլիսի ժամանակ ՀՀ ՄԻՊ-ը բազմաթիվ փաստեր ներկայացրեց Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումներից:
«Եղել են դեպքեր, երբ 20-ամյա զինծառայողին, ով արդեն գերությունից վերադարձել է, ստիպել են հագնել կանացի հագուստ, ծաղրել են, ենթարկել են նվաստացման, որից հետո դա տեսաձայնագրել են և ստիպել գովերգել Ադրբեջանի իշխանությանը: Եղել են դեպքեր, երբ մտել են տներ և գերեվարել են քաղաքացիների: Կնոջ են գերեվարել ու 6 ժամ շարունակ հաց չեն տվել, ծեծել են և խոշտանգել: Գերեվարել են հորն ու աղջկան, կամ հորն ու տղային և ընտանիքի մնացած անդամներին չեն ասել, իրենց հարազատների գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին՝ պատճառելով հոգեբանական տրավմաներ»,- ընդգծեց Արման Թաթոյանը: