«Մետաղադրամ-հուշանվեր, որը պատրաստեցի սեփական ձեռքով»․ Անահիտ Սիմոնյանը Ղալթաղչիից տեսանյութ է հրապարակել
ДосугԴիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանը իր ինստագրամյան էջում Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռի տարածքից խորհրդանշական տեսանյութ է հրապարակել։
Տեսանյութում երևում է, որ Անահիտը հուշանվեր-մետաղադրամ է կռում։
Տեսանյութին կից նա գրել է.
«Սուրբ Հովհաննես մատուռի մոտ վաճառում են տարբեր հուշանվերներ, թելեր, խաչեր , բայց իմ ընտրությունը կանգ առավ հենց այս մետաղադրամ-հուշանվերի վրա, որ պատրաստեցի սեփական ձեռքով։ Նախ քեզ տալիս են հարթ կոպեկ և շատ ծանր մուրճ, որի օգնությամբ մետաղադրամի մի կողմում հայտնվում է մատուռի, մյուս կողմում` Սուրբ Հովհաննեսի պատկերը։ Այս մետաղադրամը հաջողություն կբերի»: