Արժանի՞ ենք այսպիսի ղեկավարություն ունենալ, իհարկե արժանի ենք. Վարդանյան
BlogosphereԱյսօր հայտնի «երգիծաբան» նախարարն ասում է` ի՞նչն է վատ, ամեն օր հաց ենք ուտում, քնում, արթնանում... Երևի պետք է շնորհակալ լինենք, որ լուսաբացին արևը դուրս է գալիս, երեկոյան` մայր մտնում: Արժանի՞ ենք այսպիսի ղեկավարություն ունենալ: Իհարկե արժանի ենք: Բողոքու՞մ եք: Մի´ բողոքեք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Թեհիմա Վարդանյանը։
«Հետընտրական շրջանում հաշտ չեմ ինքս ինձ հետ: Փորձում եմ տրամաբանել, մարսել, հասկանալ` ի՞նչ տեղի ունեցավ: Փաստորեն` ժողովրդական ասացվածքը` «նույն գետը երկրորդ անգամ չեն մտնում», սխալ է: Մենք ոչ թե նույն գետն ենք մտել, այլ նույն ճահիճը, որն օրըստորե կլանում է:
Այսօր հայտնի «երգիծաբան» նախարարն ասում է` ի՞նչն է վատ, ամեն օր հաց ենք ուտում, քնում, արթնանում... Երևի պետք է շնորհակալ լինենք, որ լուսաբացին արևը դուրս է գալիս, երեկոյան` մայր մտնում: Արժանի՞ ենք այսպիսի ղեկավարություն ունենալ: Իհարկե արժանի ենք: Բողոքու՞մ եք: Մի´ բողոքեք: Ձեր ընտրության կամ անտարբերության արդյունքն է: 2018-ի ընտրություններից հետո ընկալելի էր, չգիտեիք` ինչի հետ եք բախվում: Այժմ ինչի՞ց եք բողոքում: Լավ, ո՞րն է լինելու եզրագիծը, ի՞նչն է սթափեցնելու...»,- գրել է Վարդանյանը։