Կասեցվել է Դիլիջանում ինքնակամ կառուցվող հյուրանոցի շինարարությունը․ ՔՏՀԱՏՄ
ОбществоՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի Գեղամ Շախբազյանի հանձնարարականի հիման վրա ստուգում է իրականացվել ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Աբովյան թիվ 5 հասցեում կառուցվող հյուրանոցային համալիրի՝ քաղաքաշինության բնագավառում ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։ Դրա արդյունքում պարզվել է հետևյալը:
Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից 27․12․2019 թվականին տրված նախագծման թույլտվությունը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը (ՃՀԱ) տրամադրվել է կարգի խախտումով, մասնավորապես՝ բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասում հյուրանոցի կառուցում չի թույլատրվում, ՃՀԱ-ով նախատեսված նախագիծը համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցվել է ՃՀԱ-ի պահանջի խախտմամբ, ճարտարապետահատակագծային առաջադրանքում կատեգորիա նշված չի եղել։
Շինարարական աշխատանքներն իրականացվել են հաստատված նախագծից շեղումներով, մասնավորապես՝ սյուները և հեծանները տեղափոխված են, առկա են ջրավազան, սահմանազատող պարիսպ, որը նախագծում բացակայում է։