Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

Մենք նույնիսկ չենք կարողանում պայմանավորվել, թե ինչն է մեզ համար կարևոր. Ավետիք Չալաբյան

Блогосфера

30 տարի առաջ, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հանրաքվեով ընտրեց անկախությունը. Խորհրդային Միությունը դեռ վերջնականորեն չէր կործանվել, բայց իր հոգևարքն էր ապրում, ուստի այդ ընտրությունը խելամիտ և իմաստավորված էր թվում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ընդ որում, մենք ընտրեցինք անկախությունը, գիտակցելով, որ դիմացը Արցախի համար պատերազմ ու բազում նեղություններ են սպասվում, որ մեր վրա կախված է Թուրքիայի վերահաս ներխուժման վտանգը, որ անկախության ճանապարհը բազմաթիվ վտանգավոր շրջադարձներ կարող է ունենալ՝ սակայն ընտրեցինք, հավատալով հայի հավաքական ուժին, մեր հավատո աստղին, մեր աստվածատուր առաքելությանը։

30 տարի անց, ետ նայելով, մենք կարող ենք արձանագրել, որ մեր անկախությունը դժվարին փորձություն դարձավ մեր համար։ Մի կողմից մենք կարողացանք կառուցել սեփական պետությունը, մյուս կողմից այն, մանավանդ անցած տարվա պատերազմից հետո, այսօր գտնվում է համարյա կաթվածահար վիճակում։ Մենք տառացիորեն հընթացս ստեղծեցինք մարտունակ ազգային բանակ և հաղթեցինք մեզ պարտադրված ծանր պատերազմում, բայց հետո թույլ տվեցինք, որ լճացումը, կոռուպցիան և ոչ կոմպետենտ կառավարումը այն ներսից թուլացնեն, և ի վերջո տանուլ տվեցինք հաջորդ պատերազմը։ Մենք կարողացանք ստեղծել նոր, մրցունակ տնտեսության հիմքերն, ի հեճուկս մեզ պարտադրված շրջափակման, բայց նրա բարիքներն այսօր վայելում է միայն հասարակության փոքր մասը։ Մենք ստեղծեցինք համաշխարհային մակարդակի կրթա-մշակութային հաստատություններ, սակայն կրթությունը և մշակույթը, որպես ամբողջություն մեր երկրում հետընթաց ապրեցին։

Մեր մայրաքաղաքը զարգացավ արագ տեմպերով և դարձավ տարածաշրջանի աշխույժ տուրիստական կենտրոններից մեկը, բայց մեր մյուս բնակավայրերից շատերը տարեց տարի հյուծվում են արտագաղթից և անհուսությունից։ Թվարկումը կարելի է երկար շարունակել, սակայն իրականությունն այն է, որ յուրաքանչյուր հաջողության կողքին կա թերևս էլ ավելի մեծ բացթողում, և մեր անկախությունը այսօր ոչ լիարժեք է, ոչ էլ անշրջելի։ Եթե դրան ավելացնենք մեր ոխերիմ հարևանների աճող ախորժակները, նրանց անթաքույց հավակնությունները մեր հայրենիքի տարբեր հատվածների և նույնիսկ բուն անկախության նկատմամբ, կարող ենք փաստել, որ մեր անկախության 30-րդ տարեդարձին մենք մոտեցել ենք ծանր սրտով, անորոշության և դրա հետ կապված մտատանջության խառը զգացումներով, և լավ ապագայի նկատմամբ երերուն հույսերով։

Կարելի է փորձել այսօր մեղադրել առանձին անձանց, նախկին և ներկա իշխանություններին մեր առկա իրավիճակի մեջ, առավել ևս, որ յուրաքանչյուրն իր մեղքի բաժինն ունի՝ իրականությունը սակայն այն է, որ մեր դժվարությունների պատճառները շատ ավելի խորն են և համապարփակ։ Պետականության երկարատև կորուստը, այնուհետև Ցեղասպանությունը և հայրենազրկումը, հայության ցրումը ողջ աշխարհով մեկ ստեղծել են մի իրավիճակ, երբ մենք մեր երկրին և անկախությանը լիարժեք տեր չենք կարողանում (և նաև հաճախ չենք ուզում) կանգնել։

Չենք կարողանում պայմանավորվել հանրային համակեցության տարրական կանոնների շուրջ, համագործակցության փոխարեն իրար հետ շարունակ թշնամություն ենք փնտրում, մեզ բաժին հասած խնդիրները տեղում լուծելու փոխարեն հաճախ նախընտրում ենք արտագաղթել և հեշտ կյանք որոնել օտար ափերում։

Մենք նույնիսկ չենք կարողանում պայմանավորվել, թե ինչն է մեզ համար կարևոր՝ անկախությունն ու մեր ազգային իրավունքների իրացումը, թե համեմատաբար կուշտ և ապահով կյանքը, թեկուզ և այլ երկրներում իրավազուրկ օտարականի կարգավիճակով։ Եթե այսպես շարունակվի, անկախությունը մեզ համար կդառնա անտանելի բեռ, և ինչպես հարյուր տարի առաջ մենք նրանից հրաժարվեցինք՝ ի օգուտ համեմատաբար կուշտ և ապահով կյանքի Խորհրդային կայսրության կազմում, այնպես էլ դա կարող ենք անել արդեն իսկ տեսանելի ապագայում։

Ես սակայն անկեղծ հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա, և մենք կկարողանանք դասեր առնելով մեր պատմությունից, մեր տունն ու երկիրը կարգի բերել։ Ինձ առաջին հերթին հույս են տալիս այն մարդիկ, որոնք ինձ այսօր շրջապատում են Հայաստանում՝ մարդիկ, որոնք համառ ու հետևողական աշխատելով, այսօր առատ բերք ու բարիք են ստեղծում մեր քարքարոտ հողից, նոր ընկերություններ են ստեղծում՝ համաշխարհային շուկան նվաճելու նպատակով, նոր պայծառ սերունդ են կրթում և ուղղորդում դեպի կյանքի ճանապարհ, արդիականացնում եմ մեր հազարամյա մշակույթը և պատվով ներկայացնում այն աշխարհին։

Մարդիկ, որոնք նոր սպառազինություն են ստեղծում, որոնք զինվորագրվում են բանակին կամ կամավորագրվում են մարտական պատրաստության դասընթացներին, որոնք հաճախ սեփական վիշտը կուլ տված, պատրաստվում են նորից թշնամուն դիմակայելուն։ Մարդիկ, որոնք այսօր վերադառնում են Հայաստան՝ թողնելով դժվարությամբ ստեղծված ապրուստը օտար ափերում, որոնք լուսավոր երեխաներ են ունենում և դաստիարակում՝ որպես ապագա հայրենիքի պաշտպան, որոնք տեղափոխվում են Արցախ՝ մեր հայրենիքի առավել վտանգված մասի վերքերը բուժելու։  Եվ որ առավել կարևորն է՝ բազմաթիվ մարդիկ, ովքեր այսօր այլևս մեր հետ չեն, որոնք գիտակցված իրենց կյանքը նվիրաբերեցին մեր հայրենիքի ազատությանն ու անկախությանը, ովքեր հավերժացան և առհավետ երկնքից են ուղեկցելու մեզ։

Այս նվիրյալ նահատակների հիշատակի առաջ մենք՝ ապրողներս, պարտավոր ենք պաշտպանել և պահպանել մեր անկախությունը, զարգացնել և հզորացնել մեր երկիրը, և փոխանցել այն մեր սերունդներին այնպես, որ իրենք այլևս երբեք կանգնած չլինեն այն կորցնելու երկընտրանքի առաջ, որ հպարտանան իրենց երկրով և իրենց ծնողներից ստացած ժառանգությամբ։

Այսօր, շնորհակալություն հայտնելով մեր անկախության բոլոր անվեհեր մարտիկներին և անխոնջ մշակներին, և գլուխս խոնարհելով նրա համար նահատակված հերոսների և նրանց ընտանքիների առաջ, և վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ պայքարել մեր երկրի անկախության համար և նվիրաբերել կյանքս՝ նրա լավագույն ապագայի համար։ Կեցցե ազատ և անկախ Հայաստանը, կեցցեն բոլոր այն նվիրյալները, ովքեր կառուցում և պաշտպանում են այն, և կեցցեն մեր երեխաները, ովքեր այն կժառանգեն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Франция безоговорочно поддержит Армению: посол на мероприятии в Монтевидео по случаю годовщины Геноцида армянУкраина вернула тела 140 погибших военнослужащихНа границе Армении и Азербайджана установлено 28 пограничных столбовБузова рассказала, как операция повлияла на ее отношение к людям В Армении с 1 мая вводится обязательная маркировка бутылированной питьевой водыМы решаем вопрос существования Армении в ближайшие десятилетия: ПашинянБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против КитаяZivert вернется на сцену уже в сентябре после творческой паузыАрмения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»
Самое популярное