Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները վատթարացել են․ Էրդողան
ԱշխարհՄիացյալ Նահանգները մեծացրել է ռազմական աջակցությունը Սիրիայում քրդական կազմավորումներին, և ոչ մի ամերիկյան առաջնորդի օրոք չի եղել այնպիսի վատ իրավիճակ, ինչպիսին ներկայիս նախագահ Ջո Բայդենի օրոք է։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
«Որպես ՆԱՏՕ-ի երկու երկրներ՝ Թուրքիան և Միացյալ Նահանգները պետք է բոլորովին այլ հարաբերություններ ունենան: ԱՄՆ ոչ մի ղեկավարի օրոք նման վատ իրավիճակ չի եղել: Վաշինգտոնը շատ ավելի է աջակցում տարածաշրջանում ահաբեկիչներին», - ասել է Էրդողանը լրագրողներին:
Ավելի վաղ Անկարան բազմիցս մեղադրել է Վաշինգտոնին Սիրիայում քրդերի ինքնապաշտպանական ուժերին զենք մատակարարելու մեջ։