ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներ
ՀասարակությունԱնձնակազմի տեսական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով ՊՆ խաղաղապահ բրիգադում սեպտեմբերի 23-ից 24-ն անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Բացազատվել է դաշտային հրամանատարական կետ, ստուգվել են հրամկազմի կառավարման, տարբեր իրավիճակներում արագ և ճշգրիտ որոշումներ կայացնելու ունակությունները, ստորաբաժանումների փոխգործակցությունը կազմակերպելու հմտությունները։