ՌԴ ՊՆ-ն կրկին օգտագործել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպումը
ԱրցախՌուսաստանի պաշտպանության նախարարությունը, ի տարբերություն ՌԴ արտաքին գործերի նախարարության, արձագանքել է Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի կոչին՝ կապված ավիացիայի մարշալ Ս.Ա. Խուդյակովի հուշարձանի ոչնչացման հետ, հաղորդումէ Infoteka24-ը:
ՊՆ պատասխանում, մասնավորապես, ասվում է.
«Մենք լիովին կիսում ենք նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների ժառանգության պահպանման հետ կապված քաղաքացիների մտահոգությունը:
Այս հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատկապես կարևորում է Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ եռակողմ հայտարարության դրույթների իրականացումը»:
Նշվում է, որ այս խնդրի լուծման մեջ անմիջականորեն ներգրավված են Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտը և Մարդասիրական արձագանքման կենտրոնը, որոնք սերտ համագործակցում են ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների, ինչպես նաև լիազորված միջազգային կազմակերպությունների հետ: