Կապառոսը յուրահատուկ ձևով ներկայացրել է Ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
SportԽոակին Կապառոսն այս անգամ ևս յուրահատուկ կերպով է հրապարակել Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:
Ավանդական տարբերակով կազմին ծանոթանալ կարող եք հետևյալ հղումով:
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի մարզական հավաքը հոկտեմբերի 2-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հոկտեմբերի 4-ին ազգային ընտրանին կմեկնի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին: Մեր թիմն Իսլանդիա կմեկնի հոկտեմբերի 6-ին: