Исламское сопротивление Ирака заявило, что нанесло ракетный удар по израильскому порту Хайфа В Иране от наводнения пострадали более 5000 человек Министр ИД РА Арарат Мирзоян посетит с официальным визитом Венгрию Помощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в Армению CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо изменений Делегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБР Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности 

Չինաստանը պատրաստ է աշխատել ՀՀ-ի հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար. դեսպանի հարցազրույցը

Общество

 Չինաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ փոխադարձ օգնության մեծացման, տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացման և երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը:

Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

Պարոն դեսպան, հոկտեմբերի 1 -ը Չինաստանի ազգային տոնն է, ինչի կապակցությամբ Ձեզ շնորհավորում եմ: 2021 թ-ին լրանում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 72-րդ ամյակը: Որպես Հայաստանում Չինաստանի դեսպան, կարո՞ղ եք մեր ընթերցողների հետ կիսվել Չինաստանի տնտեսական և սոցիալական զարգացման ձեռքբերումների մասին:

- Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման պահից սկսած՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության միասնական ղեկավարության ներքո  չինացի ժողովուրդը, հենվելով սեփական ուժերի վրա, հսկայական աշխատանք է տարել երկրի բարգավաճման համար։ Նրանք ստեղծել են չին ժողովիդի հազարամյա պատմության ընթացքում գոյություն ունեցող ամենահիասքանչ էպոսները, հզոր ուղիներ հարթել, ստեղծել մեծ գործ, ունեցել հզոր ձեռքբերումներ և նոր ուղիով առաջ են ընթանում՝ դեպի ազգային վերածննդի մեծ երազանք։ Սույն թվականի մարտ ամսին ՉԺՀ նախագահ Սի Ծինպինը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ Չինաստանը աղքատության դեմ պայքարում մեծագույն հաղթանակ է տարել։ Հուլիսի 1-ին ՉԺՀ Կոմունիստական կուսակցության 100-ամյակի առթիվ նախագահը կուսակցության և ժողովրդի անունից հանդիսավոր կերպով հայտարարեց, որ Չինաստանը հասել է իր 100-ամյա նպատակին և կառուցել է բարենպաստ պայմաններ չինական հողի վրա։ Դա Չինաստանի տնտեսական և սոցիալական զարգացման մեծ նվաճումները խորհրդանշող իրադարձություն է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100 և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 72  տարիների ընթացքում:

Նորամուծությունների և բաց քաղաքականության շնորհիվ Չինաստանը պատմական առաջընթաց է կատարել՝ համեմատաբար չզարգացած արդյունաբերությունից մինչև աշխարհում մեծությամբ երկրորդ տնտեսական արտադրություն։ Չինաստանի համախառն ներքին արդյունքը հասել է հարյուր միլիարդ յուանի, իսկ մեկ շնչի հաշվով տարեկան եկամուտը գերազանցել է 10.000 ԱՄՆ դոլարը, որը բերել է նրան, որ այն դարձել է աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությամբ երկիրը՝ պատմական թռիչք կատարելով սննդի և հագուստի անբավարարությունից դեպի ընդհանուր բարեկեցություն: 2021 թ.-ի առաջին կիսամյակում Չինաստանը հաղթահարել է համաճարակի բացասական հետևանքները, նրա համախառն ներքին արդյունքը հասել է 532 հազարից 167 միլիարդ յուանի՝ ավելանալով 12,7 տոկոսով անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, իսկ նրա տնտեսական զարգացումը նախատեսում է կայունացման և բարելավման միտում և շարունակում է գործել ինչպես խաղաղ տնտեսական աճի «լոկոմոտիվ»։ Նաև ուզում եմ ընդգծել, որ Չինաստանը միշտ հանդիսացել է խաղաղության հիմնական կառուցողը աշխարհում, գլոբալ զարգացման գործի ամենախոշոր ներդրողը և աշխարհակարգի խիստ պաշտպանը: Այս տարի լրանում է ՄԱԿ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տեղի վերականգնման 50-ամյակը: Վերջին 50 տարիների ընթացքում Չինաստանը անցել է ուղի՝ ՄԱԿ-ից վտարվելուց  մինչև ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների թվով երկրորդ ամենամեծ և Անվտանգության խորհրդի մշտական անդամներից ամենամեծ քանակությամբ  զորքերի մատակարարը:

Չինաստանն աշխարհում ամենամեծ քանակությամբ աղքատներ ունեցող երկրից այդ ընթացքում վերածվել է մի երկրի, որտեղ, պատմականորեն լուծվել է աղքատության խնդիրը, ժամանակից շուտ է հասել ՄԱԿ-ի օրակարգում ձևավորված՝ մինչև 2030 թվականը ժամանակահատվածում կայուն զարգացման բնագավառում աղքատության նվազեցման նպատակին, և նպաստել է աղքատության ավելի քան 70 տոկոսով նվազեցմանը։

Վերջին 50 տարիների ընթացքում օգնություն ստացող խոշոր երկրից վերածվելով գլոբալ զարգացմանը նպաստող երկրի՝ Չինաստանը ավելի քան 160 զարգացող երկրների համար անց է կացրել ավելի քան 400 հազար կադրերի վերապատրաստումներ։ Չինաստանը գործարկել է  «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը` կազմելով մեծ ընտանիք, որին միացել են 141 երկրներ և 32 միջազգային կազմակերպություններ։ Վերջին 50 տարիների ընթացքում Չինաստանը բժշկական և առողջապահական սուղ ռեսուրսներ ունեցող երկրից դարձել է միջազգային առողջապահության գլոբալ ճգնաժամին արձագանքող հիմնական դերակատարը՝ ամբողջ աշխարհին տրամադրելով  ավելի քան 1.25 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ և ևս 2 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ կտրամադրի տարվա ընթացքում։

 - Շնորհակալություն, պարոն դեսպան: Այս տարի լրանում է Հայաստանի անկախության 30-ամյակը: Չինաստանն առաջին երկրներից է, որը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հայաստանի հետ: 2022 թվականին նշվելու է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինչպե՞ս կգնահատեք Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը վերջին 30 տարիների ընթացքում: Ի՞նչ կարող ենք ակնկալել հայ-չինական ապագա հարաբերություններից՝ տարբեր ոլորտներում:

- Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից 29 տարի անց Չինաստանը և Հայաստանը շարունակում են հենվել  փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխադարձ շահավետ համագործակցության վրա։ Նոր կորոնավիրուսի համաճարակի պայմաններում երկու երկրները ձեռք ձեռքի տված միասին աշխատել են դժվարությունները հաղթահարելու համար և նոր էջ բացել հայ-չինական բարեկամական հարաբերություններում։ Նոր պատմական իրադարձությունների շեմին Չինաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ՝ փոխադարձ օգնության մեծացման, տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացման և երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։ Նախ՝ ընդհանուր զարգացման համար անհրաժեշտ է ամրապնդել ռազմավարական համաձայնագրերը երկու երկրների միջև։ 2021 թ-ին Չինաստանը հանդիսավոր կերպով նշեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության հիմնադրման և ժամանակակից սոցիալիստական երկրի համընդհանուր կառուցման 100-ամյակը։ Հայաստանը զարգացման ազգային ռազմավարությունը լիովին կիրականացնի մինչև 2050 թվականը։ Չինական կողմը պատրաստ է ամրապնդել ռազմավարական համաձայնագրերը Հայաստանի հետ, կիսվել պետական կառավարման իր փորձով և ուսումնասիրել համագործակցության նոր ոլորտներ՝ կենտրոնանալով մարդկանց կյանքի բարելավման և աղքատության վերացման վրա։ Երկրորդ՝ հարկավոր է օգտագործել համագործակցության ամբողջ ներուժը և համագործակցությունը առաջ տանել նորարարությունների միջոցով։ 2021 թ-ի առաջին 7 ամիսների ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը կազմել է 640 միլիոն ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով ավելանալով 34 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այդ թվում Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է տարեկան 258 միլիոն ԱՄՆ դոլար, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 98, 2 տոկոս։ Չինաստանը շարունակում է մնալ Հայաստանի մեծությամբ 2-րդ գործընկեր-երկիրը առևտրի ոլորտում, որը ամբողջությամբ ի ցույց է դնում այդ երկրների համագործակցության ամրությունն ու ներուժը։ Չինաստանը պատրաստ է հետագայում ևս խորացնել հարաբերությունները ավանդական ոլորտներում՝ ինչպիսին են ենթակառուցվածքների շինարարությունը, երկու երկրների միջև տնտեսական և առևտրային ներդրումները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի կառուցման շրջանակներում՝ երկկողմ հարաբերություններին նոր երանգ տալու համար։ Երրորդ՝ կենտրոնանալ հետհամաճարակային դարաշրջանի վրա և խթանել հումանիտար համագործակցության ներուժը։

Համաճարակային վիճակի կայունացումից հետո Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ ակտիվորեն նպաստելով երկու երկրների միջև ուղիղ չվերթների հաստատմանը, աստիճանաբար ամբողջությամբ վերականգնել երկու երկրների միջև փոխադարձ ազատ վիզային ռեժիմը և խթանել համագործակցությունը՝ գիտության, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտում։

2022 թվականի փետրվարին Պեկինում կանցկացվեն ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերը, Պեկինը կդառնա այն միակ քաղաքը, որտեղ անցկացվել են և ամառային, և ձմեռային օլիմպիական խաղերը: Ի՞նչ  կցանկանայիք ասել այս մասին:

- Մի քանի օր առաջ հայ գեղասահորդ զույգը Պեկինի Օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակեց, և ես ուզում եմ ջերմորեն շնորհավորել նրանց։ Ներկա պահին Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են։ Համարվում է, որ ձմեռային օլիմպիական խաղերը կլինեն պարզ, անվտանգ ու գրավիչ և կհամապատասխանեն օլիմպիական ոգու «արագ, բարձ, ուժեղ և համախմբված» կարգախոսին։ Շնորհակալություն եմ հայտնում հայկական կողմին Պեկինում անցկացվելիք Օլիմպիական խաղերին աջակցելու համար և ողջունում եմ հայկական պատվիրակությանը Պեկինում։

Մենք նկատել ենք, որ Հայաստանում Չինաստանի դեսպանատունը և հայկական լրատվամիջոցները սերտ համագործակցության մեջ են: Ինչպիսի՞ն եք տեսնում երկու երկրների միջև լրատվամիջոցների փոխանակման և համագործակցության ապագան:

- Հայ ժողովուրդը բարեկամորեն է տրամադրված Չինաստանի հանդեպ, իսկ հայկական լրատվամիջոցները դրական դեր են խաղացել՝ հայ ժողովրդի կողմից Չինաստանը ճանաչելու և երկու ժողովրդների միջև բարեկամական կապերը ամրապնդելու գործում։ Հայաստանում Չինաստանի դեսպանատունը սերտորեն համագործակցում է լրատվամիջոցների՝ այդ թվում նաև «Արմենպրես»-ի հետ։ Այս տարի Չինաստանի դեսպանատան և հայկական լրատվական գործակալության միասնական ուժերով կազմակերպված աղքատության դեմ պայքարին նվիրված ցուցահանդեսը մեծ տարածում գտավ։ Մոտ ապագայում մենք մտադրված ենք կազմակերպել այդպիսի միջոցառումներ, ինչպիսին է «Աղքատության դեմ պայքարին նվիրված ցուցահանդես» գիտելիքների թեմատիկ մրցույթը, և մենք հրավիրում ենք ընթերցողներին ու մեր հայ բարեկամներին՝ ակտիվորեն մասնակցելու այդ միջոցառմանը։ Դեսպանատան կարևորագույն խնդիրներից է սերտ համագործակցությունը մեր բարեկամ լրատվամիջոցների հետ։ Ավելի վաղ դեսպանատունը պարբերաբար հրավիրել է մեր բարեկամներին՝ լրատվամիջոցներից՝ այցելելու Չինաստան, վերապատրաստվելու և միջոցառումներ անցկացնելու համար։ Համաճարակի պատճառով մեր պլաններից շատերը ստիպված ենք հետաձգել։ Հաջորդ տարի լրանում է Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Ես անկեղծորեն հույս ունեմ, որ մեր բարեկամ լրատվամիջոցները կկարողանան խթանել Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամությունը, որպեսզի ավելի շատ հայեր զգան Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցության արդյունքները, ավելի շատ հայեր տեղեկանան Չինաստանի մասին։ Համաճարակի իրադրության ավարտից հետո դեսպանատունը կկազմակերպի հայ լրագրողների այցելությունը Չինաստան, կհրավիրի նրանց դեսպանատուն և կխթանի երկու երկրների լրատվամիջոցների միջև համագործակցությունը

 -Մոտ մեկ տարի է՝ դուք հանդիսանում եք Հայաստանում Չինաստանի դեսպան, ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից:

- Չնայած նրան, որ ես կարճ ժամանակ է, ինչ գտնվում եմ Հայաստանում, բայց այս երկիրը իմ մեջ տպավորվել է իր գեղեցկությամբ։ Նախ՝ Հայաստանը բազմադարյա պատմություն և խորը մշակութային ժառանգություն ունեցող երկիր է։ Երկրորդ՝ այն իմացության, խանդավառության և բարեկամության օրինակ է։ Հայերը տարածվել են ամբողջ աշխարհում և մեծ հաջողությունների հասել բոլոր բնագավառներում։ Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի ավելի շատ տեղեկություններ ստանանք Չինաստանում գտնվող հայերի մասին։ Հայաստանում դեռ բազմաթիվ բան ունեմ ուսումնասիրելու։ Հայաստանում բազմաթիվ տեսարժան վայրեր և մշակութային ժառանգության արժեքներ կան, սակայն համաճարակի պատճառով հնարավորություն չեմ ունեցել սեփական աչքերով տեսնել և գնահատել դրանք։

Հուսով եմ, որ համաճարակի ավարտից հետո ես հնարավորինս շուտ կլրացնեմ այդ բացթողումը, կշրջեմ Հայաստանի տեսարժան վայրերով, կհանդիպեմ և ձեռք կբերեմ մեծ թվով հայ ընկերներ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Исламское сопротивление Ирака заявило, что нанесло ракетный удар по израильскому порту ХайфаВ Израиле запретят вещание Al JazeeraВ Ереване обнаружили труп мужчины, повесившегося на деревеТеплые объятия архиепископа Баграта Галстаняна и Игоря Хачатурова во время шествияТысячи жителей Венгрии вышли на антиправительственные протестыПредстоятель Ширакской епархии: Полностью поддерживаю курс архиепископа БагратаВ Иране от наводнения пострадали более 5000 человекТерапия светом может улучшить работу мозга на молекулярном уровнеМинистр ИД РА Арарат Мирзоян посетит с официальным визитом Венгрию Путин передал поздравления с Пасхой патриарху КириллуМинистры иностранных дел Турции и Ирана обсудили региональные события54-летняя Дженнифер Лопес вышла в свет в прозрачном костюмеПомощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в АрмениюДвижение «Тавуш во имя родины» продолжило свое шествие в ЕреванВ ЕС сообщили, что Россия готовит диверсию в Европе CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо измененийАрхиепископ Баграт Галстанян обратился к властям РА: Говорю вам на вашем языке: ведите себя хорошо, покайтесьДелегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБРВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 МАЯДвижение, возглавляемое архиепископом Багратом, принимает участие в Святой Литургии в Ахарцине Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании
Самое популярное