Կրեմլում հայտնել են, թե ինչպես են վերաբերվում Սաակաշվիլիի` Վրաստան այցելությանը
МирՌուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը որևէ ռիսկ չի տեսնում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` հայրենիք այցելության հետ կապված:
Լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ Պեսկովը հայտարարել է՝ որտեղ Սաակաշվիլին է, այնտեղ կրկես է տեղի ունենում:
«Կարևոր է, որ այս կրկեսը վտանգ չներկայացնի որևէ երկրի քաղաքացիների համար, որտեղ գտնվում է այս քաղաքացին», - ընդգծել է նախագահի մամուլի քարտուղարը:
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իբր Վրաստան ժամանած Սաակաշվիլիի գտնվելու վայրը Կրեմլի հարցը չէ:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ վերադարձել է Վրաստան և կարճատև տեսանյութ էր հրապարակել Բաթում քաղաքից:
Երկրի ՆԳՆ-ից հայտնել են, որ Սաակաշվիլին չի հատել պետական սահմանը, մինչդեռ հաղորդվում է, որ քաղաքական գործիչը ցուցադրել է Կիև-Թբիլիսի չվերթի տոմսը, որով թռիչքի ժամանակը 23:05-ն է: