Երդվում եմ, որ ես մինչև մահ նախագահ չեմ լինելու․ Լուկաշենկոն նշել է՝ երբ կհեռանա նախագահի պաշտոնից (տեսանյութ)
ВидеоԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն CNN-ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե որքան ժամանակ կարող է մնալ պետության ղեկավարի պաշտոնում, տեղեկացնում է BelTA-ն:
Հարցազրույցի ընթացքում լրագրողը նշել է Սահմանադրությունը թարմացնելու ուղղությամբ Բելառուսում տարվող աշխատանքները: «Ես գիտեմ, որ դուք վերահսկում եք այս հարցը: Ես կցանկանայի հարցնել։ Դուք Բելառուսի առաջին նախագահն եք, կարծում եք, որ Բելառուսը երբևէ երկրորդ նախագահ կունենա՞», - հարցրել է լրագրողը:
«Երդվում եմ, որ ես մինչև մահ նախագահ չեմ լինելու: Երդվում եմ: Ամեն ինչ կախված կլինի Բելառուսում իրավիճակից: Եթե դուք, ձեր հովանավորները Արևմուտքում, որևէ տեղից չմիջամտեն իրավիճակին, և մենք մեզ վստահ զգանք, որպես ինքնիշխան անկախ պետություն, որպես ժողովուրդ, որն արժանի է լինել ինքնիշխան և անկախ՝ հավատացեք ինձ, ամեն ինչ տեղի կունենա ավելի շուտ, քան կարծում եք: Բայց եթե միայն համարձակվեք կրկին միջամտել մեր երկրում իրադարձություններին, ինչպես նախորդ տարի, վատ կլինի: Կլինի այնպես, ինչպես հիմա եք կարծում», - ասել է պետության ղեկավարը: