Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյին հրավիրել է Հայաստան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երևան է հրավիրել Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյին:
«Ձեր այցը նախատեսված էր 2020 թվականի սկզբին, բայց համավարակի պատճառով, ցավոք, չկայացավ: Մենք անհամբեր սպասում ենք ձեզ, պետք է կազմակերպենք ձեր այցը», - Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ասել է Սիմոնյանը:
Սիմոնյանը նշել է, որ ՀՀ և ՌԴ խորհրդարանների համագործակցությունն ամենաբարձր մակարդակում է: