Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Генпрокурор: 44-дневная война стала самым серьезным и жестоким уроком Министр экономики Армении принял посла Великобритании 

«Պատերազմ ու պարտություն բերածները երբեք չեն կարող խաղաղություն հաստատել». Անդրանիկ Թեւանյան

Видео

«Արդեն մեկ տարի է՝ մենք ապրում ենք այլ Հայաստանում։ Սա այն նոր Հայաստանը չէ, որը մեզ խոստացվում էր 2018-ին։ Սա ոչ հին, ոչ էլ նոր, այլ դեպի կործանման գնացող Հայաստանն է, որն այլեւս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Եվ նույնիսկ ինքն իր անվտանգության երաշխավորը չէ»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5–ին, ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

«Սա պատերազմում պարտված Հայաստանն է։ Սա հպարտ որակված քաղաքացիներին դեպի պարտություն, դեպի մահ, դեպի գերություն, դեպի անապագա երկիր տանող իշխանության ձեռքում հայտնված Հայաստանն է։ Այս պատերազմն ու պարտությունը մեր գլխին բերեց ոչ թե «Ապագայի», այլ «Պարտության» կուսակցությունն՝ իր առաջնորդով: Անխուսափելի՞ էր արդյոք պատերազմը։ Իհա՛րկե, ո՛չ»,– ասաց պատգամավորը։

 «Պատերազմը սկսվելու եւ պարտությունը կանխորոշվելու հիմնական պատճառները մի քանիսն են։

Առաջին. Փաշինյանը 2018–ի մայիսի 9–ին հայտարարեց, որ չի բանակցելու Արցախի անունից, քանզի չունի մանդատ, ու թող պաշտոնական Ստեփանակերտը նստի բանակցությունների։ Դա չընդունվեց միջնորդների ու Ադրբեջանի կողմից։ Հայաստանն այդպիսով մնաց մենակ։

Փաշինյանը, հայտարարելով, որ բանակցում է իր սեփական զրոյական կետից եւ մերժելով նախորդ պայմանավորվածությունները՝ փաստացի ազատեց Բաքվի ձեռքերը պատերազմ սկսելու համար։

Ավելին՝ իր տարօրինակ պահվածքով Հայաստանի ղեկավարը հեղինակազրկեց միջնորդներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային՝ փաստացի հնարավորություն տալով Թուրքիային ու Ադրբեջանին հայտարարել, թե, իբր, հայկական կողմի պատճառով է, որ բանակցային գործընթացը վերջին 25 տարիների ընթացքում տեղից չի շարժվել:

Երկրորդ․ 2018–ի իշխանափոխությունից հետո հետեւողականորեն փչացվեցին հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները։ Դա դրսեւորվեց ՀԱՊԿ–ի դեմ արշավով, անձամբ Պուտինի ու Լավրովի դեմ քայլերով, ներքին կյանքում քաղաքական հետապնդումներով, որոնք նաեւ հակառուսական վեկտոր էին պարունակում, Հայաստանի ղեկավարի հայտարարություններով, Երեւանի վարած կադրային քաղաքականությամբ, Բոլթոնի պլանին «այո՛» ասելով։

Հայ–ռուսական հարաբերությունների վատացմանը շատ երկար էին սպասել Անկարայում։ 2018-ի իշխանափոխությունը հնարավորություն տվեց Թուրքիային մտնել խաղի մեջ, իսկ Ադրբեջանին՝ ստեղծել հակահայկական ռազմական կոալիցիա։

Երրորդ․ «Վերելակային» դիվանագիտությամբ ոչնչացվեցին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված ինստիտուցիոնալ ու միջազգային ուժերով երաշխավորված համաձայնությունները, որոնք վերաբերում էին սահմանային միջադեպերի մոնիտորինգին։

Ալիեւը Փաշինյանի հետ բանավոր պայմանավորվածության եկավ ու չկրակեց։ Այդ հարաբերական անդորրի կարճատեւ շրջանն Ադրբեջանի ղեկավարն օգտագործեց շփման գծի ողջ երկայնքով ինժիներական աշխատանքներ իրականացնելու եւ պատերազմին պատրաստվելու համար, իսկ Փաշինյանը՝ մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու փոխարեն, պառակտեց մեր ժողովրդին, ներքին պատերազմ սկսեց Հայաստանում իր քաղաքական հակառակորդների դեմ։

Կատարվեց թուրքերի վաղեմի երազանքն, ըստ որի՝ Հայաստանին ու Արցախին կարելի է հաղթել միմիայն հայերին իրար դեմ հանելու եւ հայ–ռուսական հարաբերությունները փչացնելու միջոցով։

Չորրորդ․ 2020–ի հուլիսին տեղի ունեցած Տավուշյան ռազմական միջադեպն այնպես քարոզվեց ու հանուն մեկ մարդու փիառի այնպես ներկայացվեց, որ Ադրբեջանի համար առաջացավ կազուս–բելի՝ անխուսափելի պատերազմ սկսելու առիթ։

Տավուշյանն անտեղի ու արհեստականորեն համեմատվում էր ապրիլյան քառօրյայի հետ ու նշվում, որ ի տարբերություն 2016–ի՝ 2020–ին հայկական բանակը ջախջախեց ադրբեջանցիներին, քանի որ ռազմագործողություններն անձամբ Նիկոլ Փաշինյանն է ղեկավարել։ Այս ամենը Բաքվում քաղաքական ճգնաժամ առաջացրեց։ Ճգնաժամ, որը հաղթահարելու համար Ալիեւը ստացավ «լեգիտիմ» իրավունք՝ Թուրքիային օգնության կանչելու համար: Նախկինում նման բան հնարավոր չէր։

Եթե նախկինում Ալիեւի ցանկությունը Թուրքիային օգնության կանչելու հարցում մերժում էր ստանում Մոսկվայի կողմից, ապա 2020-ին Ալիեւի փաստարկներին Մոսկվան չէր կարող հակազդել, քանզի «թավշյա» Հայաստանը Մոսկվային էլ էր ծաղրում եւ հակադրվում:

Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը համոզմունք էր հայտնում, որ Թուրքիան չի միջամտի պատերազմին։ Տեսնես որտեղի՞ց այդ համոզմունքը։

Հինգերորդ․ Պատերազմը հետեւանք էր նաեւ այն բանի, որ Երեւանն Արցախի հարցով սպասումներ էր առաջացրել Բաքվի մոտ ու տվել խոստումներ։ Ալիեւից ժամանակ էր խնդրվել՝ ներքաղաքական դաշտում ամրապնդվելու եւ դրանից հետո միայն զիջումներ կատարելու համար։ Այդ մասին պատերազմի նախաշեմին հայտարարեց Ադրբեջանի ղեկավարը։ Երեւանից դա չհերքեցին։ Խոստացան պատասխանել, բայց այդ ենթադրյալ պատասխանը պարունակող եւ Ադրբեջանի ներքին կյանքն, իբր, ցնցող վարչապետի հարցազրույցն այդպես էլ Հ1–ով եթեր չգնաց։ Այս պատերազմն, ըստ այդմ, դարձավ նաեւ երկու մարդու անձնական հարաբերություններում եւ իշխանական աթոռի պահպանման հարցով առաջացած սուր կոնֆլիկտի հետեւանք»,– ասաց Անդրանիկ Թեւանյանը։

Նրա խոսքով՝ պարտության էջը փակելու, արժանապատիվ խաղաղություն ունենալու եւ զարգացման էջ բացելու համար պետք է նոր իշխանություն։ «Պատերազմ ու պարտություն բերածները երբեք չեն կարող խաղաղություն հաստատել: Սա քաղաքագիտական կանոն է, ինչը կարող է չհասկանալ մեր ժողովրդի մի փոքր հատվածը, սակայն եթե մեր ժողովրդի մեծ մասը սա չհասկանա, ապա Արցախի պետականության կորստին կհաջորդի Հայաստանի պետականության կորուստը, ինչը չի կարելի թույլ տալ»,– հավելեց նա։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовераВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 4 МАЯВС Азербайджана не обстреливали армянские позиции: МО АрменииТрамп лидирует согласно последним опросам избирателей В ЕС предупредили Грузию о возможности упустить «шанс на евроинтеграцию»Боррель назвал срок окончания конфликта на Украине без поставок западного оружияSkoda показала внешность спортивной версии кроссовера EnyaqГлавы МИД Армении и Мальты обсудили вопросы о деятельности ОБСЕ и председательстве Мальты в ОрганизацииГенпрокурор: Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные «ГД»Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер АветисянПосол: Великобритания выступает против ограничений азербайджанских независимых СМИApple проведет рекордный выкуп акций из-за плохих продаж
Самое популярное