Կմասնակցեմ ցանկացած հավաքին, որի նպատակն է չեղարկել օդային «թյուրքական միջանցքի» որոշումը
БлогосфераՊատրաստ եմ մասնակցել ցանկացած քաղաքական ուժի հրավիրած շտապ հավաքին, որը նպատակ կհետապնդի ՍՏԻՊԵԼՈՒ կապիտուլյանտին չեղարկել օդային «թյուրքական միջանցք» տրամադրելու որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«ՑԱՆԿԱՑԱԾ քաղաքական ուժի հրավիրած շտապ հավաքին եմ պատրաստ մասնակցել՝ այս կարճ ու հստակ օրակարգով։
Եթե պետք է, պատրաստ եմ ոստիկանական ծեծ ուտել այդ հավաքի ընթացքում։
Չի՛ կարելի ոչինչ չանել։
Եթե ոչինչ չարվի, ուրեմն բոլորը համաձայն են»-գրել է Մելիքյանը։