Помощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в Армению CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо изменений Делегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБР Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства 

Ողջունում ենք Իտալիայի 50 շրջանային և քաղաքային խորհուրդների ընդունած փաստաթղթերը՝ ի պաշտպանություն Արցախի. ՀՀ նախագահ

Общество

Ողջունում ենք Իտալիայի մոտ 50 շրջանային և քաղաքային խորհուրդների ընդունած փաստաթղթերը՝ ի պաշտպանություն Արցախի: Այս մասին Հռոմում Իտալիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ ԱՐմեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, ասել է.

«Մեծարգո նախագահ Մատարելլա,

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Տիկնայք և պարոնայք,

Իսկապես ուրախ եմ առաջին անգամ ոչ միայն ես, այլև Հայաստանի որևէ պետական ղեկավարի պետական այցով գտնվել Իտալիայում և իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նախագահ Մատարելլային դրա համար, իր բարեկամության հրավերի և այս փայլուն ընդունելության համար։

Նախագահ Մատարելլայի հետ քիչ առաջ ունեցանք շատ բովանդակալից և արդյունավետ բանակցություններ, որոնք հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակի ակնառու արտահայտությունն են։

Ընդգծեցինք երկու պետությունների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և երկկողմ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը և' Իտալիայի կողմից, և' Հայաստանի։

Մեր բանակցություններում անդրադարձանք Հայաստանի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին ևս: Ես հույս ունեմ, որ այդ հարաբերությունները շատ արագ կհասնեն այն մակարդակին, որ մեր երկխոսության մակարդակն է։

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում 2020թ․ Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունն իհարկե ընկավ, բայց 2021թվականին սկսեց բարձրանալ, վերականգնվեց։ Վստահ եմ, որ այն շատ արագ շատ ավելի բարձր մակարդակ է ունենալու, քան նախորդ տարիներին։

Նախագահի հետ միասին կարևորեցինք նաև համագործակցության զարգացումը ժամանակակից արդյունաբերության, այսինքն տեղեկատվական տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, բիոկենսաբանության, արհեստական բանականության ոլորտներում, ժամանակակից ոլորտներում, որոնք կապված են սննդի անվտանգության հետ, ժամանակակից` 21-րդ դարին համապատասխան կապի համակարգերի հետ:

Քննարկեցինք այն անհրաժեշտ փոփոխությունները, որոնց արդյունքում ներդրում կարող է բերվել՝ աջակցելու կլիմակայան վտանգավոր փոփոխությունների ընթացքը կանխելու։

Անդրադարձանք նաև գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորություններին:

Մեծարգո նախագահին ներկայացրեցի նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում իտալական ընկերությունների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները:

Մեծապես կարևորում ենք երկկողմանի մարդկային կոնտակտներն ու հարաբերությունները՝ մասնավորապես զբոսաշրջության բնագավառում: Եվ Իտալիան, և Հայաստանն իրար ցուցադրելու հսկայական պատմամշակութային ժառանգություն ունեն։

Մեծարգո պարոն նախագահի հետ ընդգծեցինք նաև միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը:

Մենք ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, որը մեր ժողովրդին ավելի հաղորդակից կդարձնի իտալական ինքնությանը, մշակույթին և պատմությանը:

Սիրելի գործընկերոջս ներկայացրեցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին իմ գնահատականը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ շարունակել աշխատանքները հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Այս առումով արժևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշումների ու մոտեցումների պահպանման կարևորությունը։

Մեծապես գնահատում ենք Իտալիայի կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու ՌՕՔԵՄՓ (Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոն) ծրագրին աջակցությունը և այդ ծրագրի միջոցով նպաստելու պատմամշակութային հուշարձանների պահպանությանը՝ և' Հայաստանում, և' այլուր:

Հայաստանը շնորհակալ է բարեկամ Իտալիային՝ մարդու իրավունքների հարցերում նրբազգացություն դրսևորելու համար։

Բարձր ենք գնահատում մարտի 2-ին Իտալիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Ողջունում ենք նաև Իտալիայի մոտ 50 շրջանային և քաղաքային խորհուրդների կողմից ընդունված փաստաթղթերը՝ ի պաշտպանություն Արցախի և նրա ժողովրդի։

Կարևորում ենք հրադադարի հաստատումից հետո իտալացի մասնագետների առաքելության մասնակցությունը հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման գործընթացին, ինչպես նաև՝ անմիջական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։

Մեր ամուր համագործակցության և բարեկամության լավագույն օրինակներից են Հայաստանի և Իտալիայի համատեղ ջանքերը հանուն խաղաղության և անվտանգության, Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի գլխավոր հրամանատարության շրջանակներում:

Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում Իտալիայի կառավարության որոշման համար՝ համավարակի այս բարդ փուլում Հայաստանին բազմաթիվ պատվաստանյութերի տրամադրման համար։

Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ իրականացվող բազմակողմանի համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը։

Համոզված եմ, որ ապագայի տեսլականով Իտալիայի և Հայաստանի մեջ ստեղծված մեր երկխոսությունը, համագործակցությունը կշարունակվեն և իմ այս այցելությունը ոչ միայն կլինի առաջին պատմական պետական այցելությունը, այլև հիմք կդառնա Հայաստանի և Իտալիայի միջև ավելի սերտ, ավելի խորը, ավելի ջերմ հարաբերությունների՝ եկող տասնամյակներում։

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Իտալիայի իմ թանկագին բարեկամ և բացառիկ պետական գործիչ, միջազգային բարձր հեղինակություն վայելող նախագահ Մատարելլայյին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Путин передал поздравления с Пасхой патриарху КириллуМинистры иностранных дел Турции и Ирана обсудили региональные события54-летняя Дженнифер Лопес вышла в свет в прозрачном костюмеПомощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в АрмениюДвижение «Тавуш во имя родины» продолжило свое шествие в ЕреванВ ЕС сообщили, что Россия готовит диверсию в Европе CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо измененийАрхиепископ Баграт Галстанян обратился к властям РА: Говорю вам на вашем языке: ведите себя хорошо, покайтесьДелегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБРВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 МАЯДвижение, возглавляемое архиепископом Багратом, принимает участие в Святой Литургии в Ахарцине Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовера
Самое популярное