Католикос Арам Первый обсудил с представителями АРФД марш во имя Тавуша Оверчук: Россия и Армения имеют очень хорошие экономические отношения Президент: Благодарю компанию «Synopsys» за помощь армянам из Нагорного Карабаха Пашинян и Путин согласовали этот вопрос. Песков —о выводе военных РФ из разных районов РА Токаев призвал устранить в ЕАЭС практику скрытых ограничений во взаимной торговле Посол РФ: Праздник Победы - объединяет наши народы и будет объединять в будущем Партия «Альянс» полностью поддерживает народное движение ААЦ возглавляемое Багратом Српазаном Это священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство» Министр территориального управления и инфраструктур Армении принял посла Бразилии ЕАЭС обеспечивает опережающее развитие странам-участницам: Дмитрий Песков 

Պետք է մտածել բուհերի ուսումնական պլանները փոփոխելու մասին․ ԿԳՄՍ փոխնախարար

Наука и культура

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է Շիրակի մարզ` տեղում ծանոթանալու մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների խնդիրներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Այցին մասնակցել է Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանը։

Նախարարի տեղակալը շրջել է մարզկենտրոն Գյումրիում գործող պետական բուհերում` Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում (ՇՊՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի,  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղերում, ծանոթացել ուսումնական ենթակառուցվածքներին, հանդիպումներ ունեցել պրոֆեսորադասախոսական անձնակազմերի և ուսանողների հետ:

Շիրակի պետական համալսարանում կառավարման ճգնաժամը կհանգուցալուծվի

Փոխնախարար Կարեն Թռչունյանը Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի դասախոսական անձնակազմի և ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում` արձագանքելով նրանց այն մտահոգությանը, թե արդեն ավելի քան 11 ամիս բուհը չունի հոգաբարձուների խորհուրդ, այդ պատճառով չի կատարվում նաև ռեկտորի ընտրություն, նշել է, որ   բուհի կառավարման ճգնաժամն առաջիկայում կհանգուցալուծվի: Կառավարության հաստատած հոգաբարձուների խորհուրդների ձևավորման նոր կարգով բոլոր բուհերը պետք է ունենան 20-հոգանոց խորհուրդներ, որտեղ բոլոր կողմերը`  պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողությունը, բուհի հիմնադիրը և լիազորված մարմինը, 25-ական տոկոս ներկայացվածություն ունեն: ՇՊՀ-ն պետք է խորհրդի անդամներ ընտրի ուսանողական և դասախոսական կազմի ներկայացուցիչներից, որոնց անունները ԿԳՄՍ նախարարություն ներկայացվելուց հետո հնարավորինս արագ ՇՊՀ խորհրդի նոր կազմը կներկայացվի Կառավարության հաստատմանը:

Սոցիալական երաշխիքներ դասախոսին պետք է տա բուհը

«Ակադեմիական ազատությունը և բուհական ինքնավարությունը պետք է ունենան սահմաններ․ դրանք անսահման չեն: Այդ սահմանն ավարտվում է այնտեղ, որտեղից սկսվում է կրթության որակը, որը բուհի ամենակարևոր խնդիրն է: Ամենակարևորը որակյալ կրթությունն է, ոչ թե ռեկտորի ընտրությունը»,- հանդիպման ընթացքում նշել է Կարեն Թռչունյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու դասախոսները, ինչպես նաև բուհերին կից ավագ դպրոցները չունեն սոցիալական փաթեթ, նախարարի տեղակալը նշել է, որ պետությունը սոցիալական փաթեթներ է ապահովում ամբողջությամբ պետության կողմից ֆինանսավորվող կրթական, գիտական և մշակութային մի շարք ՊՈԱԿ-ների աշխատակիցների համար: Այն ներառում է առողջապահական ապահովագրություն, ինչպես նաև որոշակի գումար` տարվա կտրվածքով, որը շահառուն կարող է օգտագործել ուսման վարձավճարի, հիփոթեքային վարձի տոկոսավճարների և հանգստյան նպատակներով: Բուհերը հիմնականում ունեն հիմնադրամի իրավական կարգավիճակ, և օրենսդրությունը հնարավորություն է տալիս, որ բուհերն իրենց ինքնավարության շրջանակում սեփական միջոցներից ապահովեն առողջապահական ապահովագրություն և այլ սոցիալական երաշխիքներ: Կարեն Թռչունյանն առաջարկել է հարցը քննարկել ռեկտորների խորհրդում, ձևավորել միասնական առաջարկ և այն ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն:

Պետք է մտածել բուհերի ուսումնական պլանները փոփոխելու մասին․ դա իրական ակադեմիական ազատության հարց է

Դասախոսներից մեկը հարց է բարձրացրել, թե ծանրաբեռնված լինելով  դասավանդմամբ՝ շատ դեպքերում իրենք ժամանակ և հնարավորություն չեն ունենում մասնակցել գիտական ծրագրերին, ինչն էլ իր հերթին չի նպաստում  բուհերում հետազոտական բաղադրիչի մեծացմանը, որը պետությունը հռչակել է բուհական ոլորտի առաջնահերթություն:

Ի պատասխան` նախարարի տեղակալը նշել է, որ այդ խնդիրն առկա է բոլոր բուհերում, և ինքը խնդրին ծանոթ է նաև որպես ԵՊՀ  դասախոս:

«Մենք` դասախոսներս, պետք է ինքներս մեզ հարց տանք` ո՞րն է ավելի կարևոր՝ դասախոսական ժա՞մը, թե՞ որակյալ կրթությունը: Եթե առաջնայինը համարում ենք որակյալ կրթությունը, ուրեմն պետք է մտածենք բուհերի ուսումնական պլանների վերակազմակերպման և փոփոխության մասին: Դասախոսի ծանրաբեռնվածության մեջ, բացի դասավանդման կրեդիտից, պետք է անպայման ներառել նաև հետազոտական բաղադրիչ, կրեդիտներ տալ  շարժունության համար, սահմանել պահանջ արդյունավետ գիտական գործունեության համար, որի չափելիությունը սահմանված է Գիտության կոմիտեի կողմից»,- պարզաբանել է Կարեն Թռչունյանը` ընդգծելով, որ բուհական ուսումնական ծրագրերի փոփոխությունը լիովին տեղավորվում է բուհերի ակադեմիական ազատության և ինքնավարության տիրույթում: 

Նա նաև  հավելել է, որ Գիտության կոմիտեն տարբեր մրցույթներ է հայտարարում, և շատ լավ կլինի, որ բուհերի դասախոսները մասնակցեն դրանց, ստանան գիտական դրամաշնորհներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ գիտության համար նախատեսված հատկացումները 2022 թվականի պետական  բյուջեի նախագծով ավելի քան 80 տոկոսով ավելացել են:

Ուսանողներն ավելի լայն լիազորություններ ունեն, քան դասախոսները

Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ձևավորվել է 2020 թվականին: Նրանք արդեն ընտրել են, թե ուսխորհրդի որ անդամներն են ընդգրկվելու բուհի հոգաբարձուների խորհրդում: Կարեն Թռչունյանի հետ հանդիպմանը ՇՊՀ ուսխորհրդի նախագահ Գևորգ  Ղուկասյանը  նշել է, որ իրենք ունեն բազմաթիվ ծրագրած աշխատանքներ և սպասում են նոր խորհրդի ձևավորմանը` շեշտելով, որ արդեն 3 տարի շարունակվող կառավարման ճգնաժամը խոչընդոտում է նաև իրենց ծրագրերի իրականացմանը:

Արձագանքելով բուհերի խորհուրդների ձևավորման սկզբունքների մասին հարցին` փոխնախարարը փաստել է, որ ուսանողները բուհի կառավարմանը մասնակցելու ավելի շատ  լծակներ ունեն, քան դասախոսները:

«Կառավարման խորհրդի անդամների 25 տոկոսին ընտրում են ուսանողները` ուսխորհրդի կազմից: Բացի դրանից` ուսխորհրդի ներկայացուցիչները գիտխորհրդի կազմում ընտրում են այն դասախոսներին, որոնք պետք է ընդգրկվեն կառավարման խորհրդի մեջ՝ որպես պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ: Մինչդեռ դասախոսները որևէ կերպ չեն մասնակցում ուսխորհրդի անդամների ընտրությանը»,- նշել է նա:

Էրազմուս+ ծրագրի շրջանակում ՇՊՀ-ում գործում է կենսաբանության լաբորատորիա

Այցի ընթացքում Կարեն Թռչունյանը  Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի ուղեկցությամբ ծանոթացել է բուհի ուսումնական պայմաններին: Շիրակի պետական համալսարանն ունի շուրջ 2700 ուսանող, բուհում այժմ ընթանում են հեռակա բաժնի ընդունելության քննությունները:

Կարեն Թռչունյանը մասնավորապես հետաքրքրվել է գրադարանի,  կենսաբանության և քիմիայի լաբորատորիաների հագեցվածությամբ: Փոխնախարարին ներկայացվել են երկու տարի առաջ Էրազմուս+ ծրագրի շրջանակում դրամաշնորհային աջակցությամբ բացված կենսաբանության լաբորատորիայում իրականացված հետազոտությունները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В Турции назвали «абсолютно вымышленными» заявления Израиля об ослаблении запрета на торговлюКомпания EA планирует показывать рекламу в своих видеоиграхВ партии «Гражданский договор» прокомментировали молчание о поводу вопроса об отставке Никола ПашинянаНазвана порода кошек, живущая дольше остальныхЖена Джастина Бибера впервые станет матерьюКатоликос Арам Первый обсудил с представителями АРФД марш во имя ТавушаОснователь автокомпании Skyworth заявил о пользе его машин для здоровьяВера Брежнева заинтриговала фото с бриллиантовым кольцом на пальцеПопулярный рэпер умер на сцене от усталостиfactor.am: Давид Шахназарян: Полностью поддерживаю архиепископа БагратаСМИ: Израиль отреагировал на угрозу Байдена со смесью беспокойства и яростиНа Площади Республики водитель направил грузовик в сторону участников митингаПосол Грузии во Франции подал в отставку из-за закона об иноагентахАрхиепископ Баграт: С завтрашнего утра, с 10:00, мы проведет акции неповиновенияОпрос в Британии спрогнозировал еще большее поражение для партии премьера СунакаГреция объяснила передачу ЗРК Patriot Саудовской Аравии вместо УкраиныГалстанян продлил срок до 20 часов – Площадь Республики ждет отставки Никола ПашинянаБаграт Галстанян: Мы зафиксировали первую победуШвеция направит €28 млн на поддержку обороноспособности УкраиныБаграт Галстанян: Настало время победы триколора над черно-белымДемонстрация силы в ожидании митинга: Полиция дислоцировала дополнительные силы на улице Мелик-АдамянаВице-премьер Правительства Армении: Сотрудничество с МВФ имеет важное значениеОверчук: Россия и Армения имеют очень хорошие экономические отношенияАрхиепископ вновь обратился к главе МВД: В Абовяне полицейские не разрешают присоединиться к движениюПосол США почтила память армянских героев, погибших во время Второй мировой войны В МВД опровергли, что в Абовяне полиция препятствовала шествиюна митинг в ЕреванеСК призывает участников акций соблюдать требования закона о свободе собранийВ Гюмри почтили память бессмертных героев борьбы с фашизмомГлава партии «Процветающая Армения»: Никто не имеет морального права придираться к церквиПрезидент: Благодарю компанию «Synopsys» за помощь армянам из Нагорного КарабахаПашинян и Путин согласовали этот вопрос. Песков —о выводе военных РФ из разных районов РАТокаев призвал устранить в ЕАЭС практику скрытых ограничений во взаимной торговлеПервый пациент с имплантатом Neuralink в мозгу уже обыгрывает здоровых людей в компьютерных играхВпервые в Ереване — музыковед, популяризатор классической музыки Михаил КазиникАрхиепископ обратился к главе МВД Армении: За любой незаконный приказ именно вы будете нести ответственность«Газпром» начал распродавать имуществo после рекордного в истории убыткаПримет ли участие партия Левона Тер-Петросяна в сегодняшнем митинге – разъясненияВ Ереване в парке возле церкви найден пятидневный ребенокЭкс-президент Армении: Залогом будущих побед и стабильного мира является наше единствоАршак Карапетян поздравил по случаю 79 годовщины победы в ВОВСК решил перечислить сколько граждан и за что были задержаны и арестованы с начала протестного движения в ТавушеУчастники марша на Ереван одеты в белую одеждуПолиция МВД присоединилась к предупреждениям в адрес участников шествия народного протеста «Тавуш во имя Родины»Участники марша во главе с архиепископом Багратом Галстаняном двинулись в сторону ЕреванаЯ хотел бы спросить СНБ, обеспечена ли наша национальная безопасность? Гарник Даниелян«Жоховурд»: Ожидаемый сегодня митинг на Площади Республики Еревана нарушил покой властейПосол РФ: Праздник Победы - объединяет наши народы и будет объединять в будущемПосол РФ: Праздник Победы - объединяет наши народы и будет объединять в будущемВысшее руководство РА почтило память павших в борьбе с фашизмом и за государственность АрменииСамвел Шахраманян посетил пантеон «Ераблур»: Его сопровождали официальные лица и депутаты Арцаха
Самое популярное