Վլադիմիր Աբունցի հետ շրջեցինք Գորիսի փողոցներով. Ավինյան
ԲլոգոսֆերաՕրերս ՔՊ համայնքի ղեկավարի թեկնածու Վլադիմիր Աբունցի հետ շրջեցինք Գորիսի փողոցներով։ Քննարկեցինք կենտրոնական փողոցների վերակառուցումը, սուբվենցիոն ծրագրերը և կառավարության ֆինանսավորմամբ իրականացված այլ աշխատանքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Պարոն Աբունցին մաղթում եմ հաջողություն և վստահ եմ, որ ընտրություններում հաղթանակից հետո Գորիսում իրականացվող աշխատանքների ծավալը շեշտակի աճելու է»,- գրել է Ավինյանը։