Իսլանդիայի հավաքականը հավասարեցրեց խաղի հաշիվը
СпортՄունդիալ-2022-ի ընտրական J խմբի 7-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել է Իսլանդիային:
Առաջին խաղակեսի մեկնարկն անցավ հյուրերի տարածքային առավելությամբ, իսկ հետո մեր թիմը հավասարեցրեց խաղը: Մրցակիցն ավելի շատ էր գրոհում, սակայն վտանգավոր պահերը շատ չէին: Դարպասապահ Յուրչենկոն, մեծ հաշվով, անգործ էր: 35-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը եզրափակեց Ադամյանի ու Սելարայանի խաղարկումը ու առաջ մղեց մեր թիմին: Հավաքականում Կամոն խփեց իր երկրորդ գոլը:
Իսլանդիայի հավաքականը 77-րդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը` 1:1: