Ավտոմեքենան իմը չէ․ Քսենիա Սոբչակը պատմել է ավտովթարի մանրամասների մասին
ДосугՔսենիա Սոբչակը ինստագրամյան իր էջում մանրամասներ է պատմել իր մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի մասին։
«Այս գրառումը գրված է անձամբ իմ կողմից: Այժմ ես տանն եմ, ապաքինվում եմ, ուղեղի ցնցում ունեմ և բազմաթիվ վնասվածքներ: Ինձ սարսափեցնում ու ցնցում է այն փաստը, որ մարդիկ են մահացել։ Մենք կկապվենք նրանց հարազատների հետ: Ես ոչ մի տեղ չեմ թռչում և չեմ պատրաստվում գնալ: Ավտովթարի մասին։ Ես ավտոմեքենայի մեջ էի: Ավտոմեքենան իմը չէ, ոչ էլ վարորդը: Ճամփորդության ընթացքում ես խոսում էի Zoom֊ով»,֊գրել է Սոբչակը։ «Ես ուղեղի ցնցում եմ ստացել: Օգնականս նույնպես: Ինձ առաջարկեցին հոսպիտալացում Սոչիում, բայց ես ուզում էի գնալ երեխայիս մոտ։
Անվերջ ցավակցությունս եմ հայտնում զոհերի ընտանիքներին»,֊գրառումը եզրափակել է Սոբչակը։