Հայդի Քլումի դուստրը մերկացրել է կուրծքը Rollacoaster ամսագրի համար և արժանացել քննադատությունների (լուսանկարներ)
LeisureԳերմանացի սուպերմոդել Հայդի Քլումի դուստրը` Լենին, Instagram-ում կիսվել է Rollacoaster նորաձևության ամսագրի համար արված ֆոտոսեսիայի անկեղծ կադրով:
Լուսանկարում 17-ամյա աղջիկը լողափում հայտնվել է մերկ մարմնին սև բաճկոնով և վարսերն արձակած: Միևնույն ժամանակ, նա մերկացրել է ձախ կուրծքը և ծածկել այն ձեռքով:
Նկարահանումների հեղինակը ամերիկացի լուսանկարիչ Մաքս Մոնտգոմերին է: Հրապարակումը հավաքել է ավելի քան 220 հազար հավանում:
Նշենք, որ Քլումի հետևորդներից ոմանք կարծիք են հայտնել, որ աղջիկը չափազանց երիտասարդ է նման անկեղծ լուսանկարների համար:
«Արդյո՞ք սա օրինական է 17-ամյա պատանու համար», «Նա դրա համար շատ երիտասարդ է», «Ինչու՞ ենք մենք սեքսուալիզացնում երիտասարդ աղջիկներին»,- գրել են օգտատերերը:
Նախկինում Լենին հրապարակել էր Rollacoaster-ի համար արված ֆոտոսեսիայից մի քանի այլ կադրերով: