Եղիսաբեթ երկրորդ թագուհին առաջին անգամ հասարակությանն է ներկայացել ձեռնափայտով (լուսանկարներ)
PhotosՄեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ թագուհին ժամանել է Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայություն՝ թագավորական Բրիտանական լեգեոնի հարյուրամյակի կապակցությամբ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
95-ամյա Եղիսաբեթ երկրորդին, այդ վայրից արված լուսանկարում, առաջին անգամ նկատել են ձեռնափայտով:
Նշվում է, որ վերջին անգամ թագուհին ձեռնափայտով էր տեղաշարժվել 2003 և 2004 թթ.՝ ծնկի վիրահատությունից հետո, սակայն նա այդ կերպ հանրությանը չէր ներկայացել: