Մեկ ծանր վիրավորի վիրահատությունն անցել է բարեհաջող. Ռուբեն Մելիքյան
BlogosphereԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իրչ էջում գրել է.
«Արցախից փոխանցում են, որ մեկ ծանր վիրավորի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Կյանքին վտանգ չի սպառնում»։
Նշենք, որ Արցախում սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող, որոնցից երկուսը գտնվում են ծանր վիճակում: